‹‹Վահան Տերյան›› նախագիծն ընթացքի մեջ

images

Ուսումնական  դիջիթեք 2013

2012  թվականի  հոկտեմբերյան բաց հավաքին  իբրև շարունակական  նախագիծ՝  առաջարկել էի  տարաբնույթ  աշխատանքների   մի փաթեթ՝ նվիրված Վահան Տերյանին:  Հենց սկզբից   անհրաժեշտ ու նպաստավոր պայմաններ ստեղծվեցին  նախագիծն իրականացնելու համար:  Առաջին քայլը  աշնանային  արձակուրդներին  դեպի  Գանձա   կատարած  ուսումնական  ճամփորդությունն էր:  Ճամփորդություն,  որն իսկական ներշնչանքի աղբյուր   եղավ  թե’ ինձ և թե’ մասնակից  սովորողների համար:   Տերյանական հարազատ միջավայրը,  գյուղն՝ իր երկու  միջնակարգ  դպրոցներով,  գյուղի մարդիկ,  Տերյանի  տուն-թանգարանը,  Սուրբ Կարապետ  եկեղեցին ,  ամեն-ամեն ինչ  մեր հայացքի առջև էր, և  հենց Գանձայից  մեկը մյուսին  էին  հաջորդում   հոդվածների այն  շարքը,  որ  տեղ էր գտնում  կրթահամալիրի  գլխավոր  կայքում:

http://www.mskh.am/am/23721 , http://www.mskh.am/am/23721 ,   http://www.mskh.am/am/23771 , http://www.mskh.am/am/23722 :   Ճամփորդությունը   մոտեցավ  իր ավարտին ,  և իբրև   ամփոփում   այդ  հրաշալի  ուղևորության՝   հաջորդեցին  ճամփորդության և  հաստատված նոր բարեկամության  մասին պատմող  ֆիլմերն ու  իմ հաշվետվությունը: http://www.mskh.am/am/23838 ,   http://www.mskh.am/am/24291,   http://www.mskh.am/am/23863:

 

Ապա նախագծի  աշխատանքները շարունակվեցին  արդեն  դասարաններում ՝  դասապրոցեսի   ընթացքում:  ‹‹Աշուն››  մեդիաօլիմպիադայի՝ իմ կազմած   առաջադրանքներից  մեկում  առաջարկել էի  ստեղծել  ուսումնական տեսանյութ՝  Գանձայի  բնապատկերների  վրա   հնչեցնելով   Տերյանի՝   Գանձային,  սիրելի ծնողներին,   հարազատ միջավայրին   նվիրված  բանաստեղծությունները:    Տեսանյութը ստեղծվեց  հենց  դասի  ժամանակ   ավագ  դպրոցի 10-4   դասարանի  աշակերտների   անմիջական մասնակցությամբ  ու ջանքերով:   Սովորողներն իրենք էին  ձայնագրում,   դասավորում,  երաժշտություն  ընտրում , մոնտաժում,  ունկնդրում,  հետո  շտկումներ անում ու դարձյալ ունկնդրում   իրենց   աշխատանքը:  http://www.mskh.am/am/25147    Մեդիաօլիմպիադայի  մյուս  առաջադրանքով   առաջարկել էի   Գանձայում   գտնել  Տերյանի  գերդաստանի   շառավիղներին   և   նոր  մանրամասներ  ներկայացնել հանրությանը  մեծ բանաստեղծի  ընտանիքի   ու ժառանգների մասին:   http://www.mskh.am/am/24971:   Վահան Տերյանի  տուն-թանգարանի  անմխիթար  վիճակի մասին    պատմող տեսանյութը  կոչ  է  Վրաստանի, Հայաստանի,  հանրապետություններին, Գանձայի  գյուղական համայնքին և  սովորողներին`  հոգատարությամբ շրջապատելու այն ամենը, ինչ կապված է  մեծ բանաստեղծի անվան հետ:  http://www.mskh.am/am/26682:  Այսօր այս երեք  ֆիլմերն էլ  ստեղծված են   և որպես   ուսումնական նյութեր՝  ներկայացված  Դիջիթեք  2013-ին:

 

Որպես   դասավանդող՝   իմ իսկ  առաջարկած  նախագծում  ինձ շատ  հետաքրքիր  աշխատանք  էր  ներկայանում   Տերյանի՝  որպես  հասարակական-պետական  գրծչի  գործունեությունը   1918-1920   թթ:  Ուրախ  եմ, որ   այդ աշխատանքի ծանրությունն  իր վրա վերցրեց   ավագ դպրոցի  10-րդ    դասարանի  աշակերտ   Արման Բլեյանը, ով  մեծ ոգևորությամբ  ու պատասխանատվությամբ    աշխատեց, կարդաց, համադրեց  փաստերը, զրույցներ ունեցավ իր պատմության  ուսուցիչների հետ,  և  աշխատանքը  հաջողությամբ   պսակեց:  Նրա  պատրաստած նյութը  նույնպես  ‹‹ուսումնական  նյութ››  անվանակարգում  ներկայացվել է   Դիջիթեք  2013-ին:  http://armanbleyan.wordpress.com/2013/01/27/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B8%D6%80%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1/

 

Վահան Տերյանի նամականին: Այս աշխատանքը  իրականացնելու համար հենց սկզբից ակնկալում էի  ավելի լուրջ  ու հասուն  հայացք, ավելի կազմակերպված մոտեցում:  Ահա թե ինչու  այն ձեռնարկեցի  մանկավարժական  քոլեջի  առաջին  կուրսի  ուսանողների հետ:  Չեմ սխալվել, որովհետև  այս պահին տեսնում եմ  նրանց ոգևորությունն ու  պատրաստակամությունը:  Ուսանողների կողմից արդեն ընտրվել են ընթերցվելիք  նամակները,  կատարվել է  ձայնագրությունների մի մասը, ընտրվել  երաժշտությունը:  Աշխատանքն  ավարտին  հասցնելը   օրերի խնդիր է:

 

‹‹Վահան Տերյան››  նախագծի շարունակականությունը  առիթ է՝  այն  այսօր էլ  համալրելու  նոր  առաջադրանքներով:   Այսպես՝ ‹‹Ձմեռ››  մեդիաօլիմպիադայի  համար  Արմինե Բաբայանի  հետ  կազմեցինք ‹‹Սալոմեի  կերպարը Վահան Տերյանի՝  Օսկար  Ուայլդի ‹‹Սալոմե››  պիեսի   թարգմանության  մեջ  և համաշխարհային արվեստում››   առաջադրանքը: http://olimp.mskh.am/node/785:  Կամ  ‹‹Կրթահամալիրը  Տերյան է  արտասանում›› տեսանյութի  գաղափարը, որ  այս պահին իրականացնում են   իններորդ դասարանցիները, նույնպես  նոր  մտահաղացումներից մեկն է:

 

Ես  ուրախ եմ, որ  նախագծում տեղ գտած մի շարք   առաջադրանքներ  այսօր իրականացնում են իմ կոլեգաները՝  Տերյանի  թարգմանությունները  վրացերեն, անգլերեն և այլն: http://kirakosyanemma.wordpress.com/2013/01/25/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8/,    http://www.mskh.am/am/26597:

 

Նախագծում տեղ գտած  առաջադրանքների փաթեթը  այսքանով չի ավարտվում:  Տերյանի  բանաստեղծական  արվեստին, պատկերավորման համակարգին   վերաբերող առաջադրանքները  դեռ  սպասում են իր  հետազոտողին:  Կարծում եմ, որ մինչև  մայիսյան բաց հավաքը  նախագիծը ավարտուն տեսք  կունենա:

 

Դասավանդող՝  Թամար  Ղահրամանյան

 

Թողնել մեկնաբանություն