Նոյեմբերյան նախագծեր

19429959_1376557862459449_6693909325620706286_nՇարունակում ենք աշխատել երկարաժամկետ նախագծերով՝

Թարգմանական նախագծեր

«Արհեստագործ» ամսագիր

 Սեբաստացիները՝ վարպետ մոդելավորող Թերեզա Թումանյանի հետ

Մեդիագրադարանի նյութերի համալրում

Դանիել Վարուժան — «Ցեղին սիրտը»,  «Հեթանոս երգեր»,  «Հացին երգը», «Հարճը»

Նոյեմբերի 13-19-ը ՝ Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Շարունակել կարդալ

Advertisements

Կոտայքի մարզի Արտավազ գյուղի վանական համալիր

22127609_1464285887019979_1419073354_nԹեժառույքի բարձունքը առաջին անգամ չէի հաղթահարում:  Սիրում եմ՝ արդեն եղած տեղում մի նոր բան հայտնաբերել: Թեժառույք կատարած «Բարձունքի հաղթահարում» նախագծի՝  ինձ համար հետաքրքիր հայտնությունը Արտավազ գյուղից 500 մետր դեպի արևմուտք հեռավորության վրա՝ Մարմարիկի ջրամբարի փեշին գտնվող Արտավազի վանական համալիրն էր: Այն թվագրվում է 7-րդ դար: Կառուցված է  գորշավուն բազալտի սրբատաշ քարերով: Այսօր երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված է։  Վանական համալիրը կառուցված է երկու եկեղեցիներից՝  կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին եկեղեցուց, որ պահվում է 4 կամարների վրա,  և  միանավ բազիլիկ եկեղեցուց: 

Շարունակել կարդալ

Հանդիպում կոմիտասագետ Տաթևիկ Շախկուլյանի հետ

Հանդիպման օրը և ժամը՝

Սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 13.00-ին,  Քոլեջում

Հանդիպման շարժառիթն ու թեման

Կոմիտասյան օրեր,  Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը, կոմիտասագիտությունն այսօր

Հանդիպման  մասնակիցներ՝

Կրթահամալիրի  և  Քոլեջի տարատարիք սովորողներ, դասավանդողներ

Շարունակել կարդալ

Ամառային ուսումնական աշխատանքներ

20228288_1403483096433592_3623903449719736992_n2017 թվականի այս ամռան ընթացքում իրականացրել եմ հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնական ամառ նախագծի շրջանակում հունիսի 22-24-ը որպես սովորողների և ուսուցիչների 15 հոգանոց խմբի համաղեկավար`Սիլվա Հարությունյանի հետ  կազմակերպել և իրականացրել եմ հայրենագիտական եռօրյա ճամփորդություն և կրթական փոխանակումներ  Վրաստանում`  Ջավախք — Ախալցխա — Վալե — Թբիլիսի երթուղով: Հղումը` Հայրենագիտական ճամփորդություն Ջավախք :

Շարունակել կարդալ

Օգոստոսի 16-19-ի աշխատանքային գրաֆիկ

20156161_1399032963545272_5685666195078054202_nԱշխատանքային այս օրերին նախատեսել եմ իրականացնել հետևյալ աշխատանքները.

1.20017-2018 ուստարվա ուսումնական նախագծերի մշակում

2.դասասենյակի և պատուհանների մաքրման, հարդարման աշխատանքներ  Ավագ դպրոցի 3-6 կաբինետում

3.Մեդիագրադարանի նյութերի համալրում սովորողների հետ

4.Մայրենիի ընթերցարանի նյութերի հավաքման, խմբագրման ու սրբագրման  աշխատանքներ

5.Օգոստոսի 16-ին` հերթապահություն  Մայր դպրոցում:

2017-2018 ուստարվա անհատական աշխատանքային պլան

Որպես կրթահամալիրի աշխատող` 2017-2018 ուստարում առաջարկում եմ  իմ հիմնական  աշխատաժամանակը` հետևյալ բաղկացուցիչներով  

Ուզում եմ դասավանդել Ավագ դպրոցի 9-րդ դասարաններում և Քոլեջի 2-րդ և 3-րդ կուրսերում`իրականացնելով  նրանց հետ կապված գործունեություն, նախագծային ուսուցում` հիմք ընդունելով  միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, հայոց լեզվի և գրականության Ավագ դպրոցի ուսումնական ծրագիրը, խոսքի մշակույթի ծրագիրը և  կրթահամալիրի ուսումնական օրացույցը:

Երկարաժամկետ նախագծեր 

Շարունակել կարդալ

Հայրենագիտական ճամփորդություն Ջավախք (նախագիծ և կատարողական)

14581384_1116016498513588_1820582067297078383_nՀունիսի 22 -24 -ը` հայրենագիտական եռօրյա ճամփորդություն Ջավախք աշխարհ, Ախալցխա, Վալե: Վալեի հայկական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի նամակ հրավերը`

«Հարգելի պարոն Բլեյան

Մենք երախտագիտությամբ ենք հիշում Ձեր կրթահամալիրում անցկացրած օրերը: Ի նշան հաստատված կապը շարունակելու ցանկության` սիրով հրավիրում ենք Ձեր կրթահամալիրի աշակերտների և ուսուցիչների խմբին` Սիլվա Հարությունյանի, Հասմիկ Ղազարյանի և Թամար Ղահրամանյանի ղեկավարությամբ երեք օրով մեր հյուրը լինելու: Ապահովում ենք գիշերակացը:

Սիրով` Վալեի հայկական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյան և ուսուցիչներ»:

Ջավախք է մեկնում դասավանդողների մի խումբ:

Շարունակել կարդալ

Մայիսի 10-ի սեմինար-պարապմունք

14705806_1111864752262096_154378946362327486_nՄայիսի  10-ի սեմինար — պարապմունքի օրակարգում՝

ուսումնական դասընթացները 2016-2017 ուսումնական տարում. ձեռքբերումներ, խնդիրներ

ուսումնական դասընթացները 2017-2018 ուստարում

ուսումնական պլանում պարզաբանման առաջարկություն

Մարտ ամսվա նախագծեր և կատարողական

img_20160625_1544541.«Արհեստագործ» ամսագիր 

Ինչ անել, որ ծաղիկները երկար պահպանվեն ծաղկամանում — թարգմանությունը՝ Անի Հովհաննիսյանի, Քոլեջ

Լեգենդներ յասամանի մասին- թարգմանությունը՝ Անի Հովհաննիսյանի, Քոլեջ

Կարուձևի արհեստանոցում կարում են արտահագուստներ — Քոլեջի մեկամյա ուսուցման ուսանողներ

Շարունակել կարդալ

Երկրորդ կիսամյակի ուսումնական նախագծեր

Թամար Ղահրամանյանի անհատական ուսումնական պլան, փետրվար-մայիս ամիսներ

p52501602017թ. երկրորդ կիսամյակի  երկարաժամկետ նախագիծ տարատարիք սովորողների համար

1.«Արհեստագործ» ամսագիր — ամսագիրը շարունակում է հրատարակել սովորողների պատրաստած   նյութերը արհեստների մասին, մեր շրջապատում, մեր կողքին ապրող վարպետ արհեստավորների հետ հանդիպումներ, հարցազրույցներ, սովորողների թարգմանություններ, մասնագիտական արհեստանոցների  աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր, նկարաշարեր, ընթերցողին հրամցնում աշխարհի ժողովուրդների խոհանոցի  համեղ նմուշներ, այցելություններ  խոհարարական  արտադրամասեր, դարբնոց, բրուտանոց,  սովորողների ստեղծագործական աշխատանքներ, պատումներ:

Շարունակել կարդալ