Բարի լուր Սիրո մասին
Ինձ միշտ ինչ-որ բան ձգում էր դեպի Սուրբ գրքերը։
Գուցե նրանից է, որ դրանք արգելված պտուղներ էին իմ մանկության տարիներին։ Գուցե նրանից է, որ հիշում եմ, թե ինչպես են ինձ յոթ տարեկան հասակում գաղտնի կնքել Ցինանդալի եկեղեցում։ Տատիս աղոթքները գուցե նույնպես զգալ էին տալիս իրենց մասին։
Ես՝ ապագա դպրոցականս, գիտեի, որ Աստվածաշունչ գիրք կա։ Ու չնայած Աստծո և Աստծո խոսքի մասին ոչ ոք ինձ բարի խոսք չէր ասել՝ բացի տատիկից, ես զգում էի, որ այդ Գրքում պետք է որ գրված լինեն շատ կարևոր գաղտնիքներ։