Մարտ ամսվա նախագծեր

368248315_6560042907444226_584509546334572985_n

Երկարաժամկետ նախագծեր

1.«Արհեստագործ» ամսագիր և թարգմանական նախագծեր

2.Սովորողի մարտյան  անհատական նախագծեր

Ընթացիկ նախագծեր

Մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

Մարտի 1-13-ը` Քոլեջի սովորողները շարունակում են «Կարդում ենք Հովհ. Թումանյան» նախագիծը, որ սկսվել էր փետրվարին։

Արդյունքների ամփոփում

Մարտի 13-31-ը «Կարդում ենք Եղիշե Չարենց» նախագիծը։ Քոլեջի 1-ին կուրսեցիները ծանոթանում են բանաստեղծի կենսագրությունը, կարդում են Չարենցի բանաստեղծություններից «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար», «Դու իմ գարնան առավոտ», «Լուսամփոփի պես աղջիկ», «Ամեն տեսակ երգ երգեցի»  ձայնագրություններ, տեսաֆիլմեր պատրաստում՝ որպես աշխատանքի արդյունք։

Քոլեջի 2-րդ կուրսի սովորողները շարունակում են կարդալ, ծանոթանալ մեծ բանաստեղծին, կարդում են Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը,  «Գանգրահեր տղան» չափածո նովելը, ձայնագրություններ անում, վերլուծում, պատմում պոեմից ստացած իրենց տպավորությունների մասին։

Արդյունքների ամփոփում

Մարտի 13-ին՝ հայերենի ֆլեշմոբին՝ Քոլեջի սովորողների մասնակցություն, ֆլեշմոբի առաջադրանքը` Հասմիկ Ղազարյանի։

Մարտի 20-ին` Քոլեջի Գրական ակումբի պարապմունք, կարդում ենք Ե. Չարենցի ստեղծագործությունները։

Մարտի 28-ին` այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան։

Թողնել մեկնաբանություն