Հայրենագիտական ճամփորդություն դեպի Ջավախք

 

12598428350

Նախագիծ

Մայիսյան հավաքին ընդառաջ՝ Ջավախք աշխարհի եռօրյա (մայիսի 6-8) ուսումնահայրենագիտական ճամփորդության

Քանի որ նախագծի աշխատանքները  ծավալուն են ու տարաբնույթ, աշխատանքի բաժանում է արված: Կազմակերպչական աշխատանքները կիրականացնենք երեք ղեկավարներով, իսկ  յուրաքանչյուր ղեկավար  կաշխատի նաև նախագծային աշխատանքների իր մասով: Իբրև համաղեկավար՝  ես կազմակերպելու եմ նախագծերի   թե՛ ուսումնական, թե՛ հայրենագիտական  մասը, ինչպես նաև կրթական փոխանակումները: Ջավախքում կշարունակեմ «Կարդում  ենք… » նախագիծը: Իրականացնելու եմ թումանյանական ընթերցումներ՝ «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը  Թմկաբերդում, «Փարվանա» բալլադի առաջին, երկրորդ  հատվածները Փարվանա լճի ափին,  Տերյանի «Գարուն», «Մթնշաղ», «Հրաժեշտի խոսքերից» բանաստեղծությունները Գանձայում՝ բանաստեղծի տուն-թանգարանում: Հայրենագիտական մասով աշխատանքներն արդեն սկսված են, ստորև կարող եք տեսնել այդ աշխատանքների հղումները: Հայրենագիտական մնացած աշխատանքը  կիրականացնեմ տեղում:

Շարունակել կարդալ

‹‹Վահան Տերյան›› նախագիծն ընթացքի մեջ

images

Ուսումնական  դիջիթեք 2013

2012  թվականի  հոկտեմբերյան բաց հավաքին  իբրև շարունակական  նախագիծ՝  առաջարկել էի  տարաբնույթ  աշխատանքների   մի փաթեթ՝ նվիրված Վահան Տերյանին:  Հենց սկզբից   անհրաժեշտ ու նպաստավոր պայմաններ ստեղծվեցին  նախագիծն իրականացնելու համար:  Առաջին քայլը  աշնանային  արձակուրդներին  դեպի  Գանձա   կատարած  ուսումնական  ճամփորդությունն էր:  Ճամփորդություն,  որն իսկական ներշնչանքի աղբյուր   եղավ  թե’ ինձ և թե’ մասնակից  սովորողների համար:   Տերյանական հարազատ միջավայրը,  գյուղն՝ իր երկու  միջնակարգ  դպրոցներով,  գյուղի մարդիկ,  Տերյանի  տուն-թանգարանը,  Սուրբ Կարապետ  եկեղեցին ,  ամեն-ամեն ինչ  մեր հայացքի առջև էր, և  հենց Գանձայից  մեկը մյուսին  էին  հաջորդում   հոդվածների այն  շարքը,  որ  տեղ էր գտնում  կրթահամալիրի  գլխավոր  կայքում:

Շարունակել կարդալ