Վիլիամ Սարոյան

saroyan6

Սարոյանը խոսում է Սարոյանի հետ

Հարց – Ասում են, որ դուք շատ եք խմել:

Սարոյան – Ես շատ եմ խմել: Պատահել է, որ 8-9 ժամ անդադար խմել եմ, բայց հազվադեպ եմ հարբած եղել: Ինձ դուր է եկել խմել ու բարձրաձայն զրուցել բարեկամ-գրողների, նկարիչների, քանդակագործների ու լրագրողների հետ: Հաճելի ընկերների հետ խմելը կարող է օգտակար լինել գրողին. ես շատ բան եմ սովորել, երբ խմում էի բարեկամներիս հետ: Բայց գրողը թող ականջին օղ անի հետևելյալ՝ համեստ ու գուցե և անհարկի զգուշացումը. վերջ տուր խմելուն, երբ այն դառնում է ինքնանպատակ, դա անօգուտ նպատակ է:

Հարց – Դուք չափազանց շատ եք ծխում, ասում են դա կարող է քաղցկեղ առաջացնել:

Շարունակել կարդալ