Հոկտեմբեր ամսվա աշխատանքներ

d4b1d5b7d5b6d5a1d5b6d5a1d5b5d5abd5b6

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք

Հավաքի հայտարարությունը
Հավաքի ընդհանուր աշխատակարգը

Հոկտեմբերի 12-ին՝ աշնանային բաց հավաքի շրջանակում կլոր սեղան-ներկայացում «Սովորողի անհատական նախագծեր» թեմայով

Հոկտեմբերի 19-ին` աշնանային բաց հավաքիր շրջանակում հանդիպում բանագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Չոլաքյանի հետ Քոլեջի վերնատանը։

Երկարաժամկետ նախագծեր

1.«Արհեստագործ» ամսագիր և թարգմանական նախագծեր

2.Սովորողի անհատական նախագծեր

Ընթացիկ նախագծեր

Հոկտեմբերի 4-15՝ գրաբարի օրեր. թարգմանչաց տոնի նախագծով  Քոլեջի 1-ին կուրսեցիները ճանաչում են Նահապետ Քուչակին, կարդում, բերանացի են սովորում  Քուչակի հայերեններից միջին հայերենով, ձայնագարություններ ու տեսաֆիլմեր են պատրաստում։

Արդյունքների ամփոփում

Սեպտեմբերի 26-հոկտեմբերի 10-ը՝ Քոլեջի 2-րդ կուրսեցիները իրականացնում են  «Կոմիտասյան օրեր» նախագիծ, կոմիտասյան երգերի ունկնդրումներ, նրա նվիրված «Վարդապետը» փաստավավերագրական ֆիլմի դիտում,  հուշագրություններ,  նամականի՝ նվիրված Կոմիտասին,  Մուշեղ Գալշոյանի «Սպասում» պատմվածքի ընթերցում, առաջադրանքների կատարում։

Արդյունքների ամփոփում

Հայ բարերարների մասին

Կոմիտասի կերպարի վերլուծություն

Սեպտեմբերի  11-ին՝  մայրենիի ֆլեշմոբ,  առաջադրանքների ծանոթացում, Քոլեջի տարատարիք սովորողների մասնակցության ապահովում,  աշխատանքների ստուգում, ինքնաստուգում։ Առաջադրանքը՝ Թամար Ղահրամանյանի։

Հոկտեմբերի 18-31՝ «Կարդում ենք Ավ․ Իսահակյան։ Ընթերցողական նախագծով՝  սովորողները ընտրում են Ավ․ Իսահակյանի բանաստեղծություններից, բերանացի սովորում, ներկայացնում, տեսանյութեր պատրաստում, ապա կարդում ենք  «Ահմեդի ուղտը»,  «Ամենապիտանի բանը», «Ազգային երգը»,  արձակ ստեղծագործությունները, քննարկում, վերլուծում, Իսահակյանի մասին՝  Հացի ուժը։

Արդյունքների ամփոփում

Հոկտեմբերի 21-ին՝ ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գյումրի

Գյումրի կատարած ճամփորդության հաշվետվություն

Հոկտեմբերի 30-ին՝  Քոլեջի գրական ակումբը կարդում է Ավետիք Իսահակյան

Թողնել մեկնաբանություն