Գրական խոսքի ակումբը կարդում է Համո Սահյան

242189628_281886893494639_633368623566461656_n

Քոլեջի Գրական խոսքի ակումբը հրավիրում է՝   

Ապրիլի 26-ին, ժամը՝ 14․30

Մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

Թեման՝  «Կարդում ենք Համո Սահյան»

Հաղորդավարներ՝ Քոլեջի 1-ին կուրսի սովորողներ Մարիա Վարդանյան,  Էլեն Այվազյան

Համակարգումը՝ Թամար Ղահրամանյանի

Ընթացքը՝

  1. Ընթերցում ենք Համո Սահյանի՝ մեր ընտրած ու սիրած բանաստեղծությունները
  2. Հուշեր, հետաքրքրիր պատմություններ մեծ բանաստեղծի մասին, տպավորությունների ու կարծիքների փոխանակում
  3. Ունկնդրում ենք երգեր՝ գրված Սահյանի բանաստեղծությունների բառերով՝  «Դու ուզեցիր», «Իմ մահով ոչինչ չի փոխվի»

Համո Սահյանի  «Հայաստան ասելիս» բանաստեղծության միասնական ընթերցում

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Տեսանյութը՝ այստեղ։

Թողնել մեկնաբանություն