Հավաքից հավաք․ դասավանդողի մայիսյան հաշվետվություն

6մմմմ

Ամենամյա մայիսյան հավաքներին միշտ հաճույքով եմ սպասում։ Տոնական շունչ ու տրամադրություն են փոխանցում յուրաքանչյուրիս, հնարավորություն տալիս՝ ամփոփելու արածը և, անշուշտ, արձանագրելու բացթողումները։ Որպես մայրենիի ուսուցիչ՝ մայիսյան 17-րդ ամփոփիչ հավաքի աշխատանքներին  մասնակցել եմ մի քանի ուղղություններով։

Մայիսի 6-ին   «Մայրենին կրթահամալիրում» թեմայով կլոր սեղանը մայրենիի ուսուցիչների  այս ուստարում կատարած  աշխատանքների հաշվետվություն-ներկայացում էր։ Քոլեջի սովորողներ Ռոզա Խաչատրյանի և Մերի Քերոբյանի հետ պատրաստվել էինք՝ ներկայացնելու Քոլեջի Գրական խոսքի ակումբի մեկամյա գործունեությունը։

Մայիսի 18-ին Քոլեջի վերնատանը նախաձեռնած կլոր սեղանին 1-ին և 2-րդ կուրսեցիների հետ  «Սովորողի անհատական նախագծեր»  թեմայով ամփոփել ենք նրանց՝ փետրվարից մայիս կատարած  տարաբնույթ անհատական աշխատանքները։

Մայիսի 14-15-ին մայիսյան հավաքի շրջանակում Գրական ակումբի իմ գործընկերների հետ մասնակցել եմ   «Սահյանի հետ Որոտանի եզերքին»  ճամփորդությանը։ Լոր գյուղի  սովորողների, մայրենիի ուսուցիչ Լորիկ Խաչատրյանի, թանգարանի տնօրեն տիկին Քնքուշի ու գործընկերներիս հետ սահյանական  ստեղծագործությունների  ընթերցումներով հանդես եմ եկել Սահյանի տուն-թանգարանում, վայելել մեծ բանաստեղծի շունչն ու ոգին հարազատ ծննդավայրում։ Սքանչելի ճամփորդության կազմակերպման համար շնորհակալ եմ գործընկերոջս՝ Ելենա Սարգսյանին։

Մայիսի 27-ին կրթահամալիրի ուսումնական օրացույցով արդեն ավանդական դարձած  «Մեր տոնը բարձունքին» նախագծով իրականացրել եմ ճամփորդություն դեպի Բյուրական  Քոլեջի տարատարիք սովորողների հետ։ Վերադարձել ենք փառահեղ տրամադրություններով։

Հավաքել, խմբագրել, սրբագրել եմ Քոլեջի տարատարիք սովորողների կիսամյակային հաշվետվությունները, որոնք պարբերաբար հրապարակել եմ Քոլեջի ենթակայքում և կրթահամալիրի գլխավոր կայքում։

Եվ, ի վերջո, մայիսյան 17-րդ հավաքը հրաշալի առիթ է՝ «Դպիր» ամսագրում ավարտին հասցնելու  այս ուստարվա մակավարժական վերջին թարգմանությունս՝  Տատյանա Չերնիգովսկայայի «Ինչպես սովորեցնել ուղեղին սովորել» հոդվածը։  Դպիրյան թարգմանություններիս խմբագրման, հրատարակման համար մշտապես շնորհակալ եմ խմբագիր գործընկերջս՝ Հասմիկ Ղազարյանին։

Դասավանդող՝ Թամար Ղահրամանյան

Թողնել մեկնաբանություն