«Գետը քաղաքում» նախագիծը շրջանավարտների հետ

Ճամփորդության օրն ու վայրը

Մայիսի 20 — ին, ժամը 10.00-ին,  «Գետը քաղաքում»  նախագծի շրջանակում 2016-2017 ուստարվա մի խումբ շրջանավարտների հետ  ճանաչողական — էկոլոգիական ճամփորդություն դեպի Հրազդանի ձոր

Ճամփորդության նպատակը

Քայլարշավ, բնապահպանական ակցիա Հրազդանն ի վեր, Հրազդանն ի վար, տեղանքի ուսումնասիրում, ձորից Ծիծեռնակաբերդի բարձունքի դիտում,   բարձունքը` որպես  հայկական դիցարանի սիրո ու գեղեցկության  աստվածուհի Աստղիկի հնագույն սրբավայր:

  Երթուղին

Քայլարշավ դեպի  Զանգվի ափ  մանկական երկաթուղի տանող թունելով, ապա մինչև Կիևյան կամուրջ:

Արդյունքներ 
Ճամփորդությունից հետո սովորողների  տպավորություններ, արձագանքներ, նկարաշարեր Ավագ դպրոցի երթակայքում:

Թողնել մեկնաբանություն