«Կոմիտաս — 145» նախագիծ

0_6Կոմիտասին նվիրված նախագիծ վաղուց եմ ուզեցել իրականացնել:  Սա երկարաժամակետ նախագիծ է,  որի նպատակն է հավաքել,   ստեղծել, ի մի բերել  Կոմիտասի կերպարին և նրա կատարած գործին առնչվող զանազան նյութեր`  տեսանյութեր, հոդվածներ,  նամակներ, հուշեր, գրական ստեղծագործություններ, զրույցներ, լուսանկարներ, ասույթներ և այլն: Մասնակիցներ Նախագիծն իրականացնողներն ու անմիջական մասնակիցները  լինելու են քոլեջի և արհեստների  ավագ դպրոցի սովորողները, ինչպես նաև այս օղակներում դասավանդող ուսուցիչներ:  Պատմության, անգլերենի, երաժշտության և այլ  առարկաների ինտեգրման արդյունքում կկազմակերպվեն համատեղ դասեր, խմբային աշխատանքներ, կոմիտասյան երգերի ուսուցումներ և ունկնդրումներ:  Ընդհանուր պարապմունքները կնպաստեն այս աշխատանքների  իրականացմանն ու ամփոփմանը: Նախագծի իրականացման ժամկետներ ու միջավայր Նախագծի  մեկնարկը կտրվի  կրթահամալիրի տոնացույցով  սահմանված կոմիտասյան օրերին,  նախագծի աշխատանքները  կամփոփվեն 2015 թվականի ամենամյա մայիսյան  հավաքին:  Կրթահամալիրային «Անտիվիրուս Կոմիտաս»  նախագիծը լավագույն հնարավորությունն է  մեկամյա աշխատանքի արդյունքները` կոմիտասյան մեր կատարումները   հանրությանը մատուցելու: Երկարաժամկետ  այս նախագծի  իրականացման համար  միջավայր կլինի դպրոցը,  «Սեբաստիա» համերգասրահը,  Կոմիտասի անունը կրող փողոցը,  Կամերային երաժշտության տունը, Երևանի պետական կորնսերվատորիան,  վայրեր,  որոնք կապված են Կոմիտասի գործունեության հետ՝ Էջմիածնի Գևորգյան  ճեմարան,  Հառիճավանք և այլն: Կատարված աշխատանքների մասին կայքում պարբերաբար կլինեն տեղեկատվություն,  նախագծի ընթացքը լուսաբանող հոդվածներ և այլն: Նախագծի բովանդակությունը Նախագծի աշխատանքները կիրականացվեն մի շարք ուղղություններով: Մասնակից սովորողները  կորոնեն  համացանցում եղած  նյութերը, կոմիտասյան վայրերով ուսումնական ճամփորդություններ ու էքսկուրսիաներ  կիրականացնեն,  կլինեն կոմիտասյան  երգերի փոքրիկ համերգային կատարումներ ու հանդիպումներ, որոնց ընթացքում  սովորողները  կլսեն  դասախոսություններ, զրույցներ  Կոմիտասի մասին: Աշխատանքային  ուղղություններ

  1. Կոմիտասի կյանքին ու կենսագրությանը վերաբերող փաստերի, տեղեկությունների, պատմությունների հավաքում համացանցից և այլ աղբյուրներից
  2. Կոմիտասի կատարած գործի՝ հայ երգը օտար ազդեցություններից մաքրելու, այն եվրոպական հանրությանը ներկայացնելու, դարասկզբին Եվրոպայում՝  Փարիզում, Բեռլինում, Կոմիտասի կարդացած  դասախոսությունների մասին
  3. Կոմիտասի նամականին. նամակներ ուղղված իր աշակերտներին, հայ մշակույթի նշանավոր գործիչներին
  4. Հայ մշակույթի երախտավորները մեծ երգահանի կյանքի ու գործի մասին, հուշապատում
  5. Կոմիտասի կերպարը գրականության մեջ՝ Պ. Սևակ «Անլռելի զանգակատուն»,  Ե. Չարենց  «Կոմիտասի հիշատակին»,  Մ. Գալշոյան «Ծիրանի ծառ», այս ստեղծագործությունների ընթերցում,  վերլուծություն, գրավոր, բանավոր դիտարկումներ, տարաբնույթ  գրավոր աշխատանքների  կատարում
  6. Կոմիտասյան առավել հայտնի երգերի ուսուցումներ, ելույթներ ընդհանուր պարապմունքների ժամանակ
  7. Հարցազրույցներ պատահական անցորդների հետ Կոմիտասի մասին  նրա  անունը կրող փողոցում,  հանդիպումներ անվանի կոմիտասագետների (Ա. Շահնազարյան, Հ. Թոփիկյան) հետ, ռադիոնյութերի ու տեսանյութերի պատրաստման աշխատանքներ,  սովորողների մեդիահմտությունների խրախուսում այս աշխատանքների միջոցով

Դասավանդող`  Թամար Ղահրամանյան  

Փարիզը չշլացրեց Կոմիտասին, Կոմիտասը շլացրեց Փարիզը — Կարինե Հովհաննիսյանի բլոգ

ԱՐՏբզզան  ռադիոն  ներկայացնում է «Կոմիտաս — 145» նախագծի  աշխատանքների ընթացքը

Կոմիտասը հոգեբուժարանում — Մարիամ Հովհաննիսյանի բլոգ

Կոմիտասի նամակը Հ. Թումանյանին, անգլերեն թարգմանությունը — Մարիամ Հովհաննիսյանի բլոգ

Բեռլինի Արքունական համալսարանի երաժշտության պատմության ուսուցչապետ Մաքս Զայֆերտի նամակը Կոմիտասին- ռադիոընթերցում

Բեռլինի Արքունական համալսարանի երաժշտության պատմության պրոֆեսոր Օսկար Ֆլայչերի նամակը Կոմիտասին ռադիոընթերցում

Կոմիտասյան օրերին իմ մասնակցությունը — Արմեն Օհանյանի բլոգ

Կոմիտասի  կերպարը հայ գեղանկարչության մեջ

Խրիմյան Հայրիկ և Կոմիտաս — ռադիոընթերցում

Կոմիտասը հոգեբուժարանում — Մարիամ Հովհաննիսյանի բլոգ

Գոհար Գասպարյանի հուշերը Կոմիտասի մասին — Քրիստինե Ասատրյանի բլոգ

Նախագծային ուսուցման իմ փորձից կամ «Կոմիտաս — 145» նախագիծն ընթացքի մեջ

Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին» — ռադիոընթերցում

Դրվագներ Կոմիտասի կյանքից — Արսեն Գալստյանի բլոգ

Թողնել մեկնաբանություն