«Գրական սեռեր և ժանրեր»  դասընթացի ամփոփիչ առաջադրանք

278481866_1935786553290825_7275311069257442985_n

1․Գրական սեռերը երեքն են՝ թվարի՛ր, թե որոնք են դրանք։   Ինչպե՞ս են երեք սեռերի ստեղծագործություններն արտացոլում իրականությունը։

2․Որո՞նք են էպիկական սեռի ստեղծագործությունների տեսակները։

3․Թվարկի՛ր չափածո ստեղծագործության տեսակները և նշի՛ր յուրաքանչյուր տեսակից  մեկական  ստեղծագործություն։

4․Որո՞նք են դրամատիկական սեռի երեք տեսակները, թվարկի՛ր յուրաքանչյուր տեսակից  երկուական  ստեղծագործություն։

5․ Քնարաէպիկական չափածո ստեղծագործություններից մեկը՝ բալլադը,  ժողովրդական բանահյուսության ո՞ր տեսակի  գեղարվեստական մշակումն է։ Թվարկի՛ր մի քանի օրինակներ  հայ գրականությունից։

6․Պատմվածքն ու նորավեպը (նովելը) էպիկական սեռի արձակ ստեղծագործություններ են․ թվարկի՛ր այս ստեղծագործությունների նմանություններն ու տարբերությունները։

7․ Բանաստեղծության ո՞ր տեսակներն են ընդգրկված քնարերգության մեջ։

8․ Թվարկի՛ր քեզ սիրելի մի քանի վեպեր հայ և համաշխարհային գրականությունից։

9․ Հայ գրողներից ովքե՞ր են քառյակներ  (ռուբայիններ) ստեղծել։ Ներկայացրո՛ւ քո սիրելի քառյակը կամ ռուբայինը։

10․ Ի՞նչ տվեց քեզ «Գրական սեռեր և ժանրեր»  դասընթացը։

Սիրով՝  Թամար Ղահրամանյան

Թողնել մեկնաբանություն