«Գրադարանային գործ» մասնագիտության ամփոփիչ առաջադրանք

248288964_461372145277402_6721637959939756729_n

Հայ ժողովրդական բանահյուսություն

1․ Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը․

բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի ստեղծած բանավոր ստեղծագործության ամբողջությունն է

բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի տաղանդավոր անհատի կամ հեղինակի առանձին ստեղծագործություն է։

2․Առանձնացրո՛ւ ժողովրդական բանահյուսությանը բնորոշ առանձնահատկությունները․

  • ստեղծվել են դարերի, հազարամյակների ընթացքում
  • փոխանցվել են բանավոր ճանապարհով
  • պահպանվել են դրանք ստեղծող հեղինակների անունները
  • կոլեկտիվ ստեղծագործությունների արդյունք են
  • բանահյուսական ստեղծագործությունները տարբերակներ չունեն
  • դրանցում արտացոլված են ժողովրդի պատմության կարևոր դրվագները, պատկերացումները բնության ու հասարակական կյանքի մասին, ժողովրդական իմաստնությունը։

3․Թվարկի՛ր ժողովրդական բանահյուսության՝ էպիկական և քնարական ժանրի քեզ ծանոթ տեսակները։

4․Օգտվելով հայերենի բացատրական բառարանից՝ բացատրի՛ր բանասաց,  բանագետ, բանահավաք բառերի իմաստները։

5․Ո՞վ է հայ առաջին «բանահավաքը», ում շնորհիվ մեզ են հասել հայ ժողովրդական առասպելները։

6․Ժողովրդական ո՞ր տոնի ծիսական նկարագրությամբ է սկսվում Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Ի՞նչ գիտես այդ տոնի մասին։

7․Ինչպե՞ս է կոչվում ժողովրդական բանահյուսության էպիկական ժանրի այն ստեղծագործությունը, որը դժվար լուծելի հարց է, առարկայի, երևույթի փոխաբերական պատկերումն է,  ունի ճանաչողական, ուսուցողական և գեղարվեստական արժեք։ Գրի՛ր մեկ օրինակ։

8․Ո՞րն է քառատող քնարական ստեղծագործության այն տեսակը, որոնցում արտացոլվել են սիրո, աշխատանքի մոտիվներ, աչքի են ընկնում գեղարվեստական հակիրճությամբ ու զգացմուքների անմիջականությամբ և արևելյան ժողովրդական պոեզիայում հայտնի են բայաթի, ռուբայի անվանումներով։ Գրի՛ր մեկ օրինակ։

Թողնել մեկնաբանություն