Սուրամիի ամրոցը

images

 

Քոբուլետի տանող մեր ճանապարհն անցնում էր Սուրամի կուրորտային փոքրիկ քաղաքի միջով: Ֆոտոխցիկները պատրաստ պահել էինք, որ հասցնենք անմահացնել մեր ու ամրոցի ակնթարթային հանդիպումը: Ուրախ էինք հանդիպման համար ու հպարտ, որ Փարաջանովն է անմահացրել Սուրամիի մասին պատմող լեգենդը: Ամրոցը կառուցվել է 12-13-րդ դարերում:  Այն միջնադարյան Վրաստանի ամենաանառիկ ամրոցներից մեկն է: 17-18-րդ դարերում  իրականցվել են  ամրոցի  վերակառուցման և ամրացման մի շարք աշխատանքներ:  Նույն ժամանակաշրջանում իշխան Գիվի Ամիլախվարին  պաշտպանական  կռիվներ է մղել պարսիկների դեմ՝ անառիկ ամրոցը պաշտպանելով  պարսկական ոտնձգություններից: 1768-1774թթ. ռուս-թուքական պատերազմի ժամանակ  Սուրամիի ամրոցը վերածվել է ռուսական ռազմական բազայի: Ամրոցի մասին պատմող վրացական լեգենդի մի տարբերակը  հայրենիքի հանդեպ ցուցաբերած մեծ սիրո իսկական դրսևորում է: Լեգենդի մի ուրիշ տարբերակ փոխադարձ սիրո, դավաճանության ու վրեժխնդրության հոգեցունց պատմություն է:  Ամրոցի մասին իր սքանչելի ֆիլմն է ստեղծել Սերգեյ Փարաջանովը:

Թողնել մեկնաբանություն