Բաթումիի բուսաբանական այգում

OLYMPUS DIGITAL CAMERA

Բաթումիի բուսաբանական այգին հիմնադրվել է 1912թ. ցարական բանակի գեներալ Պ.Կրասնովի եղբոր` բուսաբան և աշխահագրագետ Անդրեյ Կրասնովի կողմից:Այգում աճում են արևադարձային բույսերի հազարավոր տեսակներ: Ամեն տարի բուսաբանների փորձարկումների շնորհիվ ավելանում է բույսերի տեսականին: Այգին իր մեծությամբ և բուսատեսակներով աշխարհում լավագույններից մեկն է համարվում: Այգին բաղկացած է տասը ֆլորիստական բաժանմունքներից`անդրկովկասյան խոնավ մերձարևադարձային, նորզելանդական, ավստրալիական, հիմալայների, արևելաասիական, հյուսիսամերիկյան, հարավամերիկյան, մեքսիկական և միջերկրածովյան: Խորհրդային շրջանում այգին եղել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի ենթակայության տակ, սակայն 2006 թվականից ճանաչվել է ինքնուրույն գիտական հաստատություն: Այստեղ է տեղակայված Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը:

 Դիտեք ֆոտոշարքը:

Թողնել մեկնաբանություն