Միջնակարգ կրթության հիմքով քոլեջի ծրագիր

OLYMPUS DIGITAL CAMERA

Ըստ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական չափորոշիչների և ծրագրերի՝  ՀՀ միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում  ուսումնասիրվում է «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ»  առարկան 72 ժամյա դասընթացով:

«Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ»  առարկայի  նպատակները

Առարկայի դասավանդումը պետք է կազմակերպել այնպես, որ  ապահովվի ուսանողի ստացած տեսական և գործնական գիտելիքների կիրառությունը գործնականում: Դասավանդումը  նախ և առաջ պետք է նպաստի ուսանողի որակյալ, գրագետ, բանիմաց մասնագետ դառնալուն: Առարկայի ուսուցումը նպատակ ունի նպաստելու ուսանողների մտքերի, զգացմունքների ապրումների  առավել հստակ արտահայտմանը,  բանավոր և գրավոր խոսք կազմելու  հմտությունների զարգացմանը, ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու հետագա զարգացմանը:

Շարունակել կարդալ

Advertisements

2014-2015 ուստարվա արհեստների ավագ դպրոցի և քոլեջի բովանդակային ծրագրեր և պարզաբանումներ

OLYMPUS DIGITAL CAMERA

«ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի՝ 2014-2015 ուստարվա Ավագ դպրոցի  «Հայոց լեզու, գրականություն» ծրագրի հիմքի վրա ներկայացնում եմ Արհեստների ավագ դպրոցի  10-12 դասարանների   իմ   բովանդակային  ծրագիրը:

10-րդ դասարան , գրականություն

  1. Զրուցարանի, արհեստների մասին տարբեր նյութերի ընթերցում, պատմում, քննարկում: Այդ նյութերում եղած պատմական անձանց, տեղանունների,  փաստերի մասին համացանցից տեղեկատվության որոնում,  դիտում և քննարկում, վերլուծությունների և հետևությունների ձևակերպում:  (10 ժամ)

2.Հայ ժողովրդական բանահյուսություն

Հայ հեթանոս աստվածների դիցարան,  ավանդությունների, զրույցների ընթերցումներ Արամազդի, Անահիտի, Աստղիկի,  Վահագնի, Տիրի և մյուս  աստվածների  մասին:  «Վահագնի ծնունդը»  ժողովրդական վիպերգի անգիր ուսուցում դասի ընթացքում,  ասմունքի մրցույթ, լավագույն ասմունքողի ընտրություն,  աշխատանք խմբային ասմունքի ուղղությամբ:(6 ժամ)

Շարունակել կարդալ

Արհեստների ավագ դպրոցի հայոց լեզու և հայ գրականություն առարկայի ծրագիր

OLYMPUS DIGITAL CAMERA

Ընդհանուր հանրակրթական «Հայոց լեզու» դասընթացը 10-11-րդ դասարանում  կազմակերպվում է որպես սովորողի խոսքի մշակում. ուսումնական նյութ են հիմնականում գրականությունից ընթերցվող տեքստերը։ Ծրագիրը ներառում է նաև սովորողի խոսքի զարգացումը այլ բնագավառների դասընթացներում նրա ուսումնական գործունեությամբ, ուսումնական բլոգով։ 12-րդ դասարանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» դասընթացներն ուղղված են պետական ավարտական քննության նախապատրաստությանը։

Շարունակել կարդալ

Ավագ դպրոցի ծրագրեր

Ավագ դպրոցի  10-11 դասարանների խոսքի մշակույթ  առարկայի ծրագիր

Հիմնական կրթությունը, որ ավարտվում է 9-րդ դասարանով և ուսումնասիրած թեմաներից քննությամբ, ըստ էության որոշակի մակարդակի հասցրած պիտի լինի տեսական իմացությունը, հմտություններն ու կարողությունները, որոնք դպրոցի խնդիր են, պիտի հիմք դրած լինի արժեքների որոշակի համակարգի։

Ավագ դպրոցում սրանք դառնում են գործիքներ՝ կրթությանն ուղղվածություն տալու, ինքնադրսևորման և կենսակերպը կազմակերպելու համար։ Ավագ դպրոցն այսօր իր առաջ խնդիր պիտի դնի որակական (նախամասնագիտական) կրթության։ Այդ պատճառով մեր ծրագիրը ավագ դպրոցը համարում է երկհատված, որի առաջին երկու տարին ուղղվում են սովորողի հետաքրքրությունների զարգացմանն ու նախամասնագիտական կողմնորոշմանը, երրորդ տարին՝ քննություններին նախապատրաստվելուն։

Շարունակել կարդալ