Ամառ 2017 — hունիսյան նախագծեր

14657464_1115743681874203_5875333552219540108_n1.Մայիսի  29- հունիսի 9 — Քոլեջի և Ավագ դպրոցի սովորողների հունիսյան ճամբար

Ճամբարային նախագծեր

Աշխատանքներ Քոլեջում` մայիսի 30, 31, հունիսի 6, 7

Աշխատանքներ Ավագ դպրոցում` մայիսի 29, հունիսի 1, 2, 5,8, 9

1.«Կարդում ենք արտասահմանկան գրականություն» — Վ. Սարոյան «Հինգ հասած տանձ», Է. Հեմինգուեյ «Հնդկացիների գյուղակը»:

Շարունակել կարդալ

Advertisements

ճամբարային օրերի ամփոփում

16244519_1227653490683221_653111029_nՄոնիկա Բաբայան                   

Ինձ դուր է եկել այս երեք շաբաթյա ճամբարը: Մենք մեր ջոկատով որոշում էինք, թե որտեղ ենք ճամփորդության գնալու և ընկեր Վարդուհու հետ եղանք Ջրվեժում: Մասնակցել  ենք տարբեր ստուգատեսերի: Մենք նաև մի հետաքրքիր  առակի  ռադիոբեմադրություն պատրաստեցինք, ես նույնպես մասնակցեցի:

Շարունակել կարդալ

Հունվար ամսվա հաշվետվություն

img_04871.Հունվարի 8-27-ի ճամբարային գործունեություն 

Հունվարյան նախագծային ճամբար և աշխատաժամանակ

Ճամբարային առաջին շաբաթը Քոլեջում ներկայացել եմ  առավոտյան ընդհանուր պարապմունքներին,  մասնագիտական թարգմանության  սովորողների իմ խումբը արհեստների վերաբերյալ թարգմանություններ է արել, ես խմբագրել, սրբագրել եմ և հրատարակել ‹‹Արհեստագործ›› ամսագրում: Ահա հղումները.

Շարունակել կարդալ

Աշնանային ճամբարի հաշվետվություն

img_20160924_100137Սեպրեմբերի 23-25-ը Ավագ դպրոցի սովորողների 18 հոգանոց խումբը եռօրյա ճամբարային նախագիծ  իրականացրեց Սևանի «Ժայռ» ճամբարում: Խմբի աշխատանքները համակարգում էր Հերմինե Անտոնյանը, ղեկավարում էինք ես և Ռինա Շագինյանը: Ճամբարային եռօրյա գործունեության ընթացքում նախատեսել էինք իրականացնել «Բարձունքի հաղթահարում» նախագիծը, էկոնախագիծ՝ շրջակա միջավայրի մաքրությանն ուղղված, սննդի պատրաստում (նախաճաշ, ճաշ և ընթրիք), ինչպես նաև  լող օրվա տարբեր ժամերին, առավոտյան  նախավարժանք, վազք ու քայլարշավ:

Շարունակել կարդալ

Ուսումնական ճամփորդություն «Ժայռ» ռազմամարզական ճամբար. սեպտեմբերի 23-25

13934837_1055251637923408_6411545930714037515_n

Սեպտեմբերի 23-25-ը,  «Ժայռ» ուսումնամարզական ճամբար

Ճամբարի նպատակներն ու ուղղությունները.

Որպես մայրենիի դասավանդող՝  ես կազմակերպելու և  իրականացնելու եմ հայրենագիտական, բարձունքի հաղթահարման  նախագծեր, ինչպես նաև  ճամբարի գործունեությունը լուսաբանող հրապարակումներ,  սովորողների տպավորությունների մասին պատումներ, ֆոտեշարքեր, որոնք տեղ կգտնեն կրթահամալիրի ենթակայքերում և գլխավոր կայքում։

Շարունակել կարդալ

Ամառային ճամբարի հաշվետվություն

img_20160716_190515

Հուլիսի 16-18-ը Ավագ դպրոցի սովորողների ամառային աշխատանքային խումբը եռօրյա ճամբարային նախագիծ  իրականացրեց Սևանի «Ժայռ» ճամբարում: Ճամբարին մասնակցում էին քսանմեկ հոգի` երկու ծնող, տասնյոթ սովորող, այդ թվում՝ Ավագ դպրոց դիմած երկու նորեկ աշակերտներ ու  ևս երեք սովորող այլ ուսումնական հաստատություններից: Խումբը ղեկավարում էինք ես և Հասմիկ Ղազարյանը: Ճամբարային եռօրյա գործունեության ընթացքում նախատեսել էինք իրականացնել էկոնախագիծ՝ շրջակա միջավայրի մաքրության ու աղբահանության աշխատանքներ, հանրօգուտ աշխատանք, այդ թվում՝ վրանների հավաքում,  տեղադրում պարկերում, սննդի պատրաստում (նախաճաշ, ճաշ և ընթրիք), ինչպես նաև  լող օրվա տարբեր ժամերին, առավոտյան  նախավարժանք, վազք ու քայլարշավ:

Շարունակել կարդալ

Ամառային եռօրյա ճամբարի նախագիծ

OLYMPUS DIGITAL CAMERA

Հուլիսի16-18-ը նախատեսում եմ ամառային եռօրյա ճամբար Սևանի «ժայռ» ճամբարում: Մասնակիցները կլինեն կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս սովորող տարատարիք աշակերտներ:

Նպատակը` եռօրյա հանգիստ, լող,  ռազմամարզական խաղեր, զբոսանք, քայլարշավ Սևանի տարածքում, էկոնախագծի իրականացում, հանրօգուտ աշխատանք:

Շարունակել կարդալ