Ուսուցչի օրագիր

OLYMPUS DIGITAL CAMERAՍիրում եմ Իսահակյանի արձակը: Հատկապես հոգեհարազատ են նրա՝ Արևելքին նվիրված արձակ գործերը՝ «Շիթհարը», «Ուշինարան», «Ահմեդի ուղտը»,  «Սաադիի վերջին գարունը», «Ամենապիտանի բանը», «Անհաղթ սուլթանը»:  Այնպես ստացվեց, որ այս տարի  Իսահակյանի նախագծին անցնելուն նախորդեց մեր՝ ուսուցիչներիս ուխտագնացությունը դեպի Պարսկահայք:  Եվ հենց Պարսկաստանում մի քանի ուսուցիչներով վճռեցինք, որ Իսահակյանի նախագիծն իրականացնելիս տեղին է անդրադառնալ նրա՝ Արևելքը ներկայացնող ստեղծագործություններին:  Փիլիսոփա, իմաստուն Իսահակյանը զարմանալի խորաթափանցությամբ է ներկայացնում  Արևելքն իր գործերում:

Շարունակել կարդալ

Advertisements

Ուսուցչի օրագիր

1466786656316

2016-17 ուստարին որոշել էի սկսել մի նախագծով որ ձգվելու էր մինչև սեպտեմբերի 15-ը: Ընթերցանության համար առանձնացրել էի երեք ստեղծագործություն՝ Սարոյանը խոսում է Սարոյանի հետ,   Աբրահամ Լինկոլնի նամակը իր որդու ուսուցչին,   Ումբերտո Էկո «Ինչպես ճիշտ օգտագործել ժամանակը» : Վստահ էի, որ իմ դասավանդած 12-րդ դասարանի և քոլեջի իմ սովորողներին ընտրած նյութերս կհետաքրքրի:  Համենյան դեպս, այդպես էի կարծում: Սկսեցինք Սարոյանի հարցազրույցով: Նախապես մշակել էի առաջադրանքների փաթեթը:

Շարունակել կարդալ