Կոտայքի մարզի Արտավազ գյուղի վանական համալիր

22127609_1464285887019979_1419073354_nԹեժառույքի բարձունքը առաջին անգամ չէի հաղթահարում:  Սիրում եմ՝ արդեն եղած տեղում մի նոր բան հայտնաբերել: Թեժառույք կատարած «Բարձունքի հաղթահարում» նախագծի՝  ինձ համար հետաքրքիր հայտնությունը Արտավազ գյուղից 500 մետր դեպի արևմուտք հեռավորության վրա՝ Մարմարիկի ջրամբարի փեշին գտնվող Արտավազի վանական համալիրն էր: Այն թվագրվում է 7-րդ դար: Կառուցված է  գորշավուն բազալտի սրբատաշ քարերով: Այսօր երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված է։  Վանական համալիրը կառուցված է երկու եկեղեցիներից՝  կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին եկեղեցուց, որ պահվում է 4 կամարների վրա,  և  միանավ բազիլիկ եկեղեցուց: 

Շարունակել կարդալ

Advertisements

Թեժառույքի բարձունքի հաղթահարում Անկախության տոնին

p9210077Սեպտեմբերի 21-ին` Անկախության տարեդարձի առթիվ

«Բարձունքի հաղթահարում»   նախագիծ Թեժառույքի բարձունք:

«Գետը համայնքում» նախագիծ — Մեղրաձոր և Մարմարիկ գետերի մասին

Մեղրաձոր գետը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից, Մարմարիկ գետի  ձախ վտակն է, երկարությունը՝ 14,7 կմ է, վարարում է ապրիլ-մայիս ամիսներին, ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Շարունակել կարդալ

Աբասթումանի

Աբասթումանին  լեռնակլիմայական առողջարանային  քաղաքատիպ ավան  է Վրաստանի հարավում, Սամցխե Ջավախեթի երկրամասի Ադիգենի մունիցիպալիտետում։ Այն գտնվում է Ախալցխա երկաթուղային կայարանից 28կմ հյուսիս-արևմուտք և Թբիլիսիից 287կմ արևմուտք։

Շարունակել կարդալ

Տպավորություններ Ջավախք կատարած մեր ճամփորդությունից

Հունիսի  22-24-ը «Կրթական փոխանակումների»  ծրագրով  կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ ու սովորողներ եռօրյա ճամփորդություն իրականացրինք դեպի Ջավախք աշխարհ, Ախալցխա ու Վալե: Վալեի հայկական դպրոցի ուսուցիչների այցը, որ մեր հրավերով կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին, լավ առիթ էր մեր միջև եղած կապերն ամրապնդելու  ու նոր կամուրջներ ուրվագծելու համար: Այս անգամ իրենց իսկ հրավերով  իջևանեցինք  Վալեի մոտ գտնվող Մեծ Պամաճի հայկական գյուղում: Շարունակել կարդալ

Հայրենագիտական ճամփորդություն Ջավախք (նախագիծ և կատարողական)

14581384_1116016498513588_1820582067297078383_nՀունիսի 22 -24 -ը` հայրենագիտական եռօրյա ճամփորդություն Ջավախք աշխարհ, Ախալցխա, Վալե: Վալեի հայկական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի նամակ հրավերը`

«Հարգելի պարոն Բլեյան

Մենք երախտագիտությամբ ենք հիշում Ձեր կրթահամալիրում անցկացրած օրերը: Ի նշան հաստատված կապը շարունակելու ցանկության` սիրով հրավիրում ենք Ձեր կրթահամալիրի աշակերտների և ուսուցիչների խմբին` Սիլվա Հարությունյանի, Հասմիկ Ղազարյանի և Թամար Ղահրամանյանի ղեկավարությամբ երեք օրով մեր հյուրը լինելու: Ապահովում ենք գիշերակացը:

Սիրով` Վալեի հայկական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյան և ուսուցիչներ»:

Ջավախք է մեկնում դասավանդողների մի խումբ:

Շարունակել կարդալ

«Գետը քաղաքում» նախագիծը շրջանավարտների հետ

Ճամփորդության օրն ու վայրը

Մայիսի 20 — ին, ժամը 10.00-ին,  «Գետը քաղաքում»  նախագծի շրջանակում 2016-2017 ուստարվա մի խումբ շրջանավարտների հետ  ճանաչողական — էկոլոգիական ճամփորդություն դեպի Հրազդանի ձոր

Ճամփորդության նպատակը

Քայլարշավ, բնապահպանական ակցիա Հրազդանն ի վեր, Հրազդանն ի վար, տեղանքի ուսումնասիրում, ձորից Ծիծեռնակաբերդի բարձունքի դիտում,   բարձունքը` որպես  հայկական դիցարանի սիրո ու գեղեցկության  աստվածուհի Աստղիկի հնագույն սրբավայր:

Շարունակել կարդալ

Դասավանդողի աշնանային ճամբար

14666204_1112794025502502_6806283529097431520_nՀոկտեմբերի 23-26-ը ես պատրաստվում եմ մեկնել ուսումնական ճամփորդության դեպի Պարսկահայք: Սա ինձ համար սպասված ճամփորդություն է. նախնիներս մոտ մեկ դար` 1601-1712թթ. ապրել են  պատմական Հայաստանի Սալմաստ  գավաառում, իսկ ավելի կոնկրետ` Փայաջուկ գյուղում, այն նույն նշանավոր գյուղում,  որտեղ ծնվել է մեծ պատմավիպասան Րաֆֆին:  Իմ բլոգում արդեն պատմել եմ ուխտագնացությանս իմ խորհրդանիշի Ծործորի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին:  Հեռավար առաջադրանք եմ պատրաստվում ուղարկել քոլեջի իմ սովորողների հասցեներին: Նրանք կշարունակեն հեռավար աշխատել նաևԿոմիտասյան նախագծի հանձնարարության վրա` որոնել, գտնել Կոմիտասի մասին հետաքրքիր հուշեր և տեղադրել իրենց բլոգներում, ինչպես նաև իրենց ընտրությամբ կանեն փոքրիկ թարգմանություններ ‹‹Արհեստագործ›› ամսագրի համար:  Հոկտեմբերի 27-28-ին կլինեմ կրթահամալիրում և կմասնակցեմ  մանկավարժական աշխատողի աշնանային ճամբարի աշխատանքներին:

Ուխտագնացություն Պարսկահայք. Ծործորի եկեղեցի

dzor_dzor_church

Պարսկահայք կատարելիք իմ ուխտագնացության  խորհդանիշերը բազում են` Սալմաստ (ի դեպ, նախնիներս շուրջ մեկ դար`1601-1712թթ, ապրել են Սալմաստում), Փայաջուկ, Մակու, սակայն  ճամփորդության հետաքրքրությանս առաջին թիրախը Ծործորի վանքն է: Ժամանակին անկեղծորեն  զարմացել էի, երբ առիթ էի  ունեցել  իմանալու այս կառույցին բաժին ընկած ճակատագիրը:

Շարունակել կարդալ

Ուխտագնացություն դեպի Պարսկահայք

Նախագիծ «Ուխտագնացություն Պարսկահայք»
Երթուղի-Երևան-Մեղրի- Մակու-Ջուլֆա -Սալմաստ-Փայաջուկ-Ուրմիա-Թավրիզ-Մեղրի-Երևան
Ժամկետ-հոկտեմբերի 24-25-26-27  (4 օր, 3 գիշեր)15_4
Հյուրանոցներ 
Ջուլֆա, Ուրմիա, Թավրիզ

Ծրագիր  (համառոտ նկարագրություն)

Օր 1

Երևան, Մեղրի, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանք, Մակու քաղաք:

Շարունակել կարդալ

Ուսումնական ճամփորդություն «Ժայռ» ռազմամարզական ճամբար. սեպտեմբերի 23-25

13934837_1055251637923408_6411545930714037515_n

Սեպտեմբերի 23-25-ը,  «Ժայռ» ուսումնամարզական ճամբար

Ճամբարի նպատակներն ու ուղղությունները.

Որպես մայրենիի դասավանդող՝  ես կազմակերպելու և  իրականացնելու եմ հայրենագիտական, բարձունքի հաղթահարման  նախագծեր, ինչպես նաև  ճամբարի գործունեությունը լուսաբանող հրապարակումներ,  սովորողների տպավորությունների մասին պատումներ, ֆոտեշարքեր, որոնք տեղ կգտնեն կրթահամալիրի ենթակայքերում և գլխավոր կայքում։

Շարունակել կարդալ