Օգոստոսի 16-19-ի աշխատանքային գրաֆիկ

20156161_1399032963545272_5685666195078054202_nԱշխատանքային այս օրերին նախատեսել եմ իրականացնել հետևյալ աշխատանքները.

1.20017-2018 ուստարվա ուսումնական նախագծերի մշակում

2.դասասենյակի և պատուհանների մաքրման, հարդարման աշխատանքներ  Ավագ դպրոցի 3-6 կաբինետում

3.Մեդիագրադարանի նյութերի համալրում սովորողների հետ

4.Մայրենիի ընթերցարանի նյութերի հավաքման, խմբագրման ու սրբագրման  աշխատանքներ

5.Օգոստոսի 16-ին` հերթապահություն  Մայր դպրոցում:

Advertisements

2016-2017 ուսումնական տարվա աշխատաժամանակ և անհատական պլան

1392086_478300705618507_639215190_n

Աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33  ժամ:

դասավանդում ավագ դպրոցում– 7 ժամ

դասավանդում քոլեջում – 4 ժամ

նախասիրության ակումբի ղեկավարում  —  4 ժամ (ներկայացրել եմ ծրագիր)

լրացուցիչ կրթության դասընթացի ղեկավարում  — 4 ժամ (ներկայացրել եմ ծրագիր)

առավոտյան ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում — 1 ժամ 15 րոպե

դասամիջոցներ – 45 րոպե

Շարունակել կարդալ

2016-2017 ուստարվա լրացուցիչ կրթության ծրագրեր

13533198_1014745975307308_4996559299698783475_nԸնթերցանության և գրական թատրոնի ակումբի ծրագիր (4 ժամ)

Ծրագրի նպատակները և խնդիրները

Ընթերցանության և գրական թատրոնի ակումբի գործունեությունը կազմակերպվում է որպես ակումբային պարապմունք, որը ուսումնական ստեղծագործական-հետազոտական խմբային աշխատանք է, ուսումնական նախագծերի մշակում և իրականացում:  Այն նպատակ  ունի  զարգացնելու  սովորողների ընթերցողական նախասիրությունները,  ստեղծագործական — հետազոտական հմտությունները,  խթանելու լեզվագործունեությունը, սովորողի ինքնուրույն գործունեությունը, ինչպես նաև խմբային աշխատանքում ներառվելու, նոր ընկերներ ձեռք բերելու  ու համագործակցելու հմտություններ:  Նախագծի մասնակից սովորողը պետք է կարողանա.

Շարունակել կարդալ

2016-2017 ուստարվա ավագ դպրոցի 10-12 դասարանների ծրագիր

OLYMPUS DIGITAL CAMERAՀանրակրթության պետական չափորոշչով «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառի ուսուցումը նպատակաուղղված է.

  • մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
  • հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը

Շարունակել կարդալ

Միջնակարգ կրթության հիմքով քոլեջի ծրագիր

OLYMPUS DIGITAL CAMERA

Ըստ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական չափորոշիչների և ծրագրերի՝  ՀՀ միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում  ուսումնասիրվում է «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ»  առարկան 72 ժամյա դասընթացով:

«Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ»  առարկայի  նպատակները

Առարկայի դասավանդումը պետք է կազմակերպել այնպես, որ  ապահովվի ուսանողի ստացած տեսական և գործնական գիտելիքների կիրառությունը գործնականում: Դասավանդումը  նախ և առաջ պետք է նպաստի ուսանողի որակյալ, գրագետ, բանիմաց մասնագետ դառնալուն: Առարկայի ուսուցումը նպատակ ունի նպաստելու ուսանողների մտքերի, զգացմունքների ապրումների  առավել հստակ արտահայտմանը,  բանավոր և գրավոր խոսք կազմելու  հմտությունների զարգացմանը, ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու հետագա զարգացմանը:

Շարունակել կարդալ