Մեդիագրադարանի համալրումը` սովորողի հետազոտական նախագիծ

Processed with VSCO with hb2 presetԻմ նախորդ հոդվածներում արդեն խոսել եմ այն մասին, որ մեդիագրադարանի նյութերի համալրումը սովորողի համար կարող է լինել հետազոտական աշխատանքի գործուն տարբերակ և ուսումնական գործընթացի կազմակերպման կիրառելի ձև: 2016-2017 ուստարում, մեդիագրադարանի նյութերի համալրումը հետազոտող ուսուցչի իմ աշխատանքի բաղկացուցիչը դարձնելով, որոշեցի նաև սովորողին ներառել այս աշխատանքում: Մարտյան նախագծային շաբաթը լավ առիթ էր՝ իմ առջև դրված խնդիրը փորձարկելու: Շարունակել կարդալ

Advertisements

Չարենցի բառերի աշխարհում

downloadՆվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին

20-րդ դարի մեծագույն բանաստեղծը՝ Եղիշե Չարենցը,  հզոր ու հարուստ գրականություն է ստեղծել: Հզոր  ու հարուստ է նաև Չարենցի բառերի աշխարհը:  Բանաստեղծի բուռն ու անհանգիստ կյանքը համընկավ   աշխարհասասան  ու փոթորկուն  իրադարձություններին,  որոնք իրենց կնիքը  թողեցին  նրա   ստեղծագործության վրա,  ստեղծագործություն, որ անցյալի գեղարվեստական ավանդույթների ու  խիզախ նորարարությունների  զուգակցում է:  Բազմաժանր, բազմաբնույթ ու  բազմաձև է նրա ստեղծագործությունը,  որ  արտահայտվում է հայերենի բառապաշարի ամենատարբեր շերտերի, ոճերի ու լեզվի զարգացման տարբեր փուլերի հարուստ բառամթերքի  կիրառմամբ:  Ի բնե օժտված լինելով բառազգացողության  նրբին արվեստով՝ Չարենցը  վարպետորեն տիրապետում է  բառի ճշգրիտ ու դիպուկ գործածությանը,  բառից պատկեր,  բառից  խորհրդանիշ անցումներին:  Նրա գրչի տակ մեր լեզուն, ինչպես բանաստեղծն է ասում,  «ճկուն է ու բարբարոս, կոպիտ է ու առնական…, փայլում է մերթ, ինչպես բյուրեղ,  կոպիտ է ինչպես լեռնային քար…»:

Շարունակել կարդալ

Դարձվածքը՝ լեզվի հարստություն

14705763_1115745065207398_1306629231455187162_nԴարձվածքը ժողովրդի հոգևոր մշակույթի հարստությունն է, որն առավելագույնս է արտահայտում ժողովրդական խոսքի ինքնատիպությունն ու յուրահատկությունը և գույն, համ ու հոտ է տալիս նրան: Այսօր էլ դժվար է որոշել, թե որն է դարձվածքի նեղ իմաստային սահմանը, կամ որտեղից է սկսվում «լայն առումով դարձվածք» հասկացությունն իր մյուս արտահայտչաձևերով՝ առած-ասացվածքներով, թևավոր խոսքերով կամ կայուն ու անազատ այլ բառակապակցություններով, սակայն հենց նրանք են պատկերավոր, հյութեղ ու խաղացկուն դարձնում մեր լեզուն՝ հեռու պահելով նրան խոսքի ճապաղությունից, միօրինակությունից ու գորշությունից:

Շարունակել կարդալ

Մեդիագրադարանի ստեղծումը` հետազոտող ուսուցչի նախագիծ

14657464_1115743681874203_5875333552219540108_nԱյսօր գրքի աշխարհում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Նորագույն տեխնոլոգիաներն ու մեդիան թափանցել են նաև այս ոլորտը ու շատ առումներով հեշտացրել գիքի տպագրությունը: Մյուս կողմից էլ գործընթացների կատարելագործման հետ մեկտեղ ակնհայտորեն կրճատվել են գրքի հրատարակման տպաքանակները: Սա, անշուշտ, իր բացատրությունն ունի.

Շարունակել կարդալ

Սովորողի ամառային դպրոց

img_20160625_154454Ամառային ամիսները ուսումնահայրենագիտական ճամփորդություններում, երգի պարի միջազգային ֆեստիվալներում, ամենատարբեր ուղղվածության միջազգային ճամբարներում, աշխատանքային ջոկատներում անցկացնելու պրակտիկան, անշուշտ, նորություն է հայաստանյան իրականության մեջ, բայց վաղուց է կրթության կազմակերպման ընդունելի ու արդյունավետ ձև դարձել եվրոպական շատ երկրներում: Հարևան երկիրը, մարդկանց, նրա պատմամշակութային արժեքները ճանաչելու ու բացահայտելու, սեփական մշակույթը աշխարհին ներկայացնելու, ինքնաճանաչողության շրջանակներն ընդարձակելու, ամառային ամիսներին սովորողի համար կենդանի շփումեր ապահովելու այս գործունեությունը շատ է խրախուսվում այսօր աշխարհում:Մեզանում այսպիսի կրթության նախակարապետն ու ջատագովը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն է:

Շարունակել կարդալ

Հավաքից հավաք. պարապմունքը վարում են սովորողները

OLYMPUS DIGITAL CAMERA

«Չնայած լեզուն միտք չէ, բայց այն անհրաժեշտ է ինչպես մտածելու, այնպես էլ այն փոխանցելու համար»։
Ջոն Դուի

Ավանդական են դարձել ամեն տարի՝ մայիս ամսին,  ուսումնական տարվա արածն ու չարածը ամփոփելը,  ձեռքբերումներն ու  բացթողումներն արձանագրելը: Կրկին մայիսյան հավաքն է, ասել է թե ևս մի հնարավորություն՝ ամփոփելու, արվածի վրա հետադարձ հայացք նետելու համար:

Շարունակել կարդալ

Գրաբարայնությունները ժամանակակից հայերենում

 

12347719_890012257780681_2525557125566086481_n

Ժամանակակից մեր լեզուն զարգացման երկար ճանապարհ է անցել: Հասարակական-քաղաքական տուրևառումներին  զուգընթաց, մարդկային մտածողության զարգացումներին զուգահեռ  այն  բազում փոփոխություններ է կրել՝ ենթարկվելով ժամանակի անխուսափելի  ազդեցությանը:  Հինգերորդ դարի գրական լեզվի՝ գրաբարի  ու կենդանի խոսակցական լեզվի  միջև աստիճանաբար խորացող ճեղքվածքը  ծնունդ է տվել  միջին հայերենին, իսկ հետագա դարերում արդեն՝ մեր նոր լեզվին՝ աշխարհաբարին:  Եվ որքան էլ անհերքելի էին  գրաբարի արժանիքները,  հաղթանակում է  աշխարհաբարը՝ ուժ  ու զորություն ստանալով  հենց նույն գրաբարից:  Աշխարհաբարի ձևավորման ու զարգացման ողջ ընթացքում  գրաբարը, իրավամբ, դառնում է   հայերենի  անեզր շտեմարանը,  որի  ծով հարստությունից  այսօր էլ  հարստանում ու համալրվում է մեր լեզուն:

Շարունակել կարդալ

Կրթությունը՝ սովորողի ինքնադրսևորում

12193877_870857829696124_7889211985197777380_n

Մեզանում ուսուցման գործուն ու այժմեական մեթոդների շարունակական կիրառումը, անշուշտ, ընդարձակում է ուսուցիչ-սովորող փոխհարաբերությունների շրջանակները: Դրանք ոչ միայն նպաստում են ուսումնական գործընթացի հետաքրքիր կազմակերպմանն ու լրացուցիչ կրթության խթանմանը, այլև միաժամանակ լուծում են անձնային ու միջանձնային մի շարք խնդիրներ: Որ 16-17 տարեկան այսօրվա մեր պատանուն կամ օրիորդին այնքան էլ հեշտ չէ մղել որոշակի գործունեության, բոլորս գիտենք: Կրթահամալիրի դասավանդողի համար այլևս ակնհայտ է, որ ուսուցման ավանդական մեթոդները սպառել են իրենց, դասի հարցումը, դրան հետևող պատասխանը կամ պարտադրանքի ինստիտուտը չեն գործում:

Շարունակել կարդալ

Նախագծային ուսուցման շաբաթ՝ արդյունքներ և անելիքներ

1909690_949912595123980_1842521076491806401_nՎերջին տարիներին մեզանում նախագծային ուսուցումը դարձել է մեր առօրյան: Իսկ ահա միայն նախագծային շաբաթըկրթահամալիրի ընձեռած հերթական հնարավորություններից մեկն էր: Նախատեսել էի իրականացնել երկու նախագիծ՝

Շարունակել կարդալ

Լրացուցիչ կրթության կազմակերպում

12009754_851771911604716_1885867693331146410_n

Աշնանային տասներորդ հավաքի մեկնարկը տրված է:  Հավաքի թեման  լրացուցիչ կրթությունն է: Այսօր համացանցը, մեդիակրթությունը  հնարավորություն են տալիս լրացուցիչ կրթության նորանոր ձևեր  մշակելու և դրանք իրականություն դարձնելու: Կրթահամալիրում լրացուցիչ կրթություն կազմակերպելու  ձևերը շատ են ու բազմազան` նախագծեր,  առավոտյան ընդհանուր պարապմունք, ուսումնական ճամփորդություններ, մանակապատանեկան ամսագրերի հրատարակում, լրացուցիչ տնային աշխատանք և այլն: Փորձեմ ներկայանցնել այն աշխատանքները, որ իրականացնում եմ ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում:

Շարունակել կարդալ