Թեժառույքի բարձունքի հաղթահարում Անկախության տոնին

p9210077Սեպտեմբերի 21-ին` Անկախության տարեդարձի առթիվ

«Բարձունքի հաղթահարում»   նախագիծ Թեժառույքի բարձունք:

«Գետը համայնքում» նախագիծ — Մեղրաձոր և Մարմարիկ գետերի մասին

Մեղրաձոր գետը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից, Մարմարիկ գետի  ձախ վտակն է, երկարությունը՝ 14,7 կմ է, վարարում է ապրիլ-մայիս ամիսներին, ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Շարունակել կարդալ

Advertisements

Աբասթումանի

Աբասթումանին  լեռնակլիմայական առողջարանային  քաղաքատիպ ավան  է Վրաստանի հարավում, Սամցխե Ջավախեթի երկրամասի Ադիգենի մունիցիպալիտետում։ Այն գտնվում է Ախալցխա երկաթուղային կայարանից 28կմ հյուսիս-արևմուտք և Թբիլիսիից 287կմ արևմուտք։

Շարունակել կարդալ

Տպավորություններ Ջավախք կատարած մեր ճամփորդությունից

Հունիսի  22-24-ը «Կրթական փոխանակումների»  ծրագրով  կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ ու սովորողներ եռօրյա ճամփորդություն իրականացրինք դեպի Ջավախք աշխարհ, Ախալցխա ու Վալե: Վալեի հայկական դպրոցի ուսուցիչների այցը, որ մեր հրավերով կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին, լավ առիթ էր մեր միջև եղած կապերն ամրապնդելու  ու նոր կամուրջներ ուրվագծելու համար: Այս անգամ իրենց իսկ հրավերով  իջևանեցինք  Վալեի մոտ գտնվող Մեծ Պամաճի հայկական գյուղում: Շարունակել կարդալ

Հայրենագիտական ճամփորդություն Ջավախք (նախագիծ և կատարողական)

14581384_1116016498513588_1820582067297078383_nՀունիսի 22 -24 -ը` հայրենագիտական եռօրյա ճամփորդություն Ջավախք աշխարհ, Ախալցխա, Վալե: Վալեի հայկական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի նամակ հրավերը`

«Հարգելի պարոն Բլեյան

Մենք երախտագիտությամբ ենք հիշում Ձեր կրթահամալիրում անցկացրած օրերը: Ի նշան հաստատված կապը շարունակելու ցանկության` սիրով հրավիրում ենք Ձեր կրթահամալիրի աշակերտների և ուսուցիչների խմբին` Սիլվա Հարությունյանի, Հասմիկ Ղազարյանի և Թամար Ղահրամանյանի ղեկավարությամբ երեք օրով մեր հյուրը լինելու: Ապահովում ենք գիշերակացը:

Սիրով` Վալեի հայկական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյան և ուսուցիչներ»:

Ջավախք է մեկնում դասավանդողների մի խումբ:

Շարունակել կարդալ

Կրթական փոխանակումներ — Հայ-հունական և «Գրիգորս» բժշկական քոլեջների այցը կրթահամալիր

18302386_1328919900556579_1789364629_nՄայիսի 19-ին կրթական փոխանակումների շրջանակում պատասխան այցով կրթահամալիր կայցելեն Զբոսաշրջության և սննդի տեխնոլոգիայի հայ-հունական և «Գրիգորիս» բժշկական քոլեջները:

Այցի նպատակը  մայիսյան հավաքի շրջանակում մոտիկից ծանոթանալ կրթահամալիրի` որպես այլընտրանքային հաստատության գործունեությանը:

Շարունակել կարդալ

Ամառ 2017 — hունիսյան նախագծեր

14657464_1115743681874203_5875333552219540108_n1.Մայիսի  29- հունիսի 9 — Քոլեջի և Ավագ դպրոցի սովորողների հունիսյան ճամբար

Ճամբարային նախագծեր

Աշխատանքներ Քոլեջում` մայիսի 30, 31, հունիսի 6, 7

Աշխատանքներ Ավագ դպրոցում` մայիսի 29, հունիսի 1, 2, 5,8, 9

1.«Կարդում ենք արտասահմանկան գրականություն» — Վ. Սարոյան «Հինգ հասած տանձ», Է. Հեմինգուեյ «Հնդկացիների գյուղակը»:

Շարունակել կարդալ

Արտագնա կլոր սեղան Հայ-հունական և «Գրիգորիս» բժշկական քոլեջներում

Processed with VSCO with a4 presetՄայիսյան հավաքին ընդառաջ` կրթական փոխանակումների շրջանակում մայիսի 6-ին ժամը` 11.30-ին,  պայմանավորվածություն ունենք  Ավագ դպրոցի 10-դ դասարանցիների և քոլեջի ուսանողների մի փոքրիկ խմբով լինելու  հայ-հունական  և «Գրիգորիս» բժշկական  քոլեջներում:

Այցի նպատակը`

Շարունակել կարդալ

Կրթահամալիրում են Վալեի դպրոցի ուսուցիչներն ու սովորողները

14721755_1111864838928754_9035911442244270605_nԿրթական փոխանակումների ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-16-ը կրթահամալիրում հյուր է Ախալցխայի մարզի Վալեի հայկական միջնակարգ դպրոցը: Հագեցած ու հետաքրքիր օրեր են մեզ բաժին ընկել: Հանդիպել ենք ինչպես հին ծանոթներ. իրար ասելու, փոխանցելու ու ցուցադրելու շատ բան ունենք: Մեր հյուրերը նախ ծանոթացան կրթահամալիրին, եղան ավագ ու միջին դպրոցներում, Տիգրան Հայրապետյան գրադարանում հանդիպում ունեցան կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, մասնակցեցին մեդիաուրբաթին, դիտեցին Սեբաստացի մոլի     աշխատանքները:

Շարունակել կարդալ

Հասարակական նախագիծ. այցելություն «Ջերմիկ անկյուն» մանկատուն

13245217_1230176050367495_234015591651965168_nՀոկտեմբերի 17-ին քոլեջի ուսանողների մի մեծ խմբով նախատեսել  ենք իրականացնել հասարակական մի նախագիծ` այցելել  «Ջերմիկ անկյուն» մանկատուն: Մանկատունը 10 տարեկան է, հիմնվել է ամերիկացի բարերարուհու ջանքերով:  «Ջերմիկ անկյուն» խմբային տան սաները ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող, ծնողազուրկ երեխաներ են: Այստեղ ապրում է մի մեծ ընտանիք, հաշմանդամություն ունեցող 14 բնակիչ և հոգատար աշխատակազմ, հաճախ են կազմակերպվում փոքրիկ միջոցառումներ, հավաքույթներ, ճամփորդություններ, էքսկուրսիաներ, ինչպես նաև իրենց ձեռքի աշխատանքներով հագեցած ցուցահանդեսներ: Նրանց կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառներին հաճախ է իր ներկայությամբ ու ուշադրությամբ պատվում Հանրապետության առաջին տիկինը` տ.Ռիտա Սարգսյանը:  Շարունակել կարդալ

Կրթական փոխանակումների ծրագրի նախագիծ, հոկտեմբերի 14-17-ը

13239139_987951287986777_2297609114274632493_n«Կրթական փոխանակումների ծրագիր» նախագծի շրջանակում  հոկտեմբերի 14-17-ը կրթահամալիրում  կհյուրընկալվի   Ախալցխայի մարզի Վալե քաղաքի հայկական միջնակարգ դպրոցի ուսուցիչների և սովորողների խումբը:  Կցում եմ նրանց ուղարկած նամակը.

Հարգելի Աշոտ Բլեյան

2016թ․ մայիսին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ իրենց ուսուցիչների ղեկավարությամբ հյուրընկալվեցին մեր՝ Ախալցխայի մարզի Վալե քաղաքի հայկական միջնակարգ դպրոցում։ Հանդիպման ընթացքում ձեր ուսուցիչներն ու աշակերտները հրավիրեցին մեզ «Կրթական փոխանակումների ծրագիր» նախագծի շրջանակում  պատասխան այցով լինել Հայաստանի Հանրապետությունում՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Արդեն մի քանի ամիս շարունակվող մեր համագործակցության  արդյունքում 2016-17 ուստարվա  հոկտեմբերի 14-17-ը ուսուցիչների և սովորողների13 հոգանոց մեր խումբը տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի գլխավորությամբ   պատրաստվում է այցելել  Ձեր կրթահամալիր՝ մոտիկից ծանոթանալու կրթահամալիրի այլընտրանքային ծրագրերին, ուսուցման  մեթոդներին, ինչպես նաև մայրաքաղաք Երևանին ու հնարավորության դեպքում՝ քաղաքին հարակից պատմամշակութային մի քանի վայրերի։ Կանխավ շնորհակալ ենք։

Շարունակել կարդալ