Յանոշ Կորչակ «Անլուրջ մանկավարժություն» «Իմ խորհուրդները»

171_kor1Մարդիկ զարմանում են ու նեղանում, որ կարծես թե բժիշկ ես, բայց չես ուզում խորհուրդներ տալ: Ի՞նչ անել. եթե գիտեմ ինչ դեղ տամ, բայց չգիտեմ, թե ինչ  հիվանդություն է, եթե գիտեմ հիվանդությունը, բայց չգիտեմ՝ ինչպես բուժեմ: Գիտեմ, բայց չգիտեմ՝ ինչքան ու երբ, նախքան ճա՞շը, թե՞ հետո, կաթո՞վ թե՞ քաղցր օշարակով: Արդեն գիտեմ և գրել եմ, իսկ մայրի՞կը. բարդություններ  չե՞ն լինի, օրինակ թոքախտ չի՞ զարգանա: Այդ պահին ես ասում եմ (հանգստացնելու համար)՝թոքա՞խտ: Հազիվ թե թոքախտ լինի, իսկ եթե այդպես լինի, տարիքի հետ կվերանա: Հանգստացնում եմ:
Միանգամից հենց առաջին օրը մայրիկը տեղեկացնում է, որ տղան արևի տակ վառվել  է: Շարունակել կարդալ

Advertisements

Շ.Ամոնաշվիլի «Ընտանեկան դաստիարակության արվեստը»

content_amonashvili1__econet_ruՌեքվիեմ. խավարի ուժերը

Բայց մենք կանգնած ենք ավելի դժվար խնդրի առաջ: Մի անգամ ևս կրկնենք, որ լավ հիշենք. դաստիարակությունը բաց, հետևաբար անպաշտպան գործընթաց է:

Մենք ողջ ուժով կառուցելու ենք Երեխայի հոգևոր-բարոյական աշխարհը, իսկ ուրիշները նույն համառությամբ ջանալու են քանդել այդ աշխարհը: Երեխայի հոգուն տիրելու, նրան ուղուց շեղելու ու մեզանից հեռացնելու դավադիր միտումներ ունեցող ուժեր են մեր դաստիարակչական գործընթաց թափանցելու:

Շարունակել կարդալ

Շալվա Ամոնաշվիլի «Ընտանեկան դաստիարակության արվեստը»

v6qXTmviIzkԿանտատ. մաքրագործման մասին

Սկսենք նրանից, որ Երեխայի բարեհաջող դաստիարակությունը մեր բարձր տրամադրության կարիքն ունի: Քանի որ մենք Երեխայի ծնունդի կանչ ենք տվել, ապա պետք է արժանապատվորեն դիմավորենք: Երեխային պետք է ընդունել.
-սրտատրոփ սպասման զգացումով,
-մաքուր սիրով և իմաստուն բերկրանքով,
-սքանչացումով ու զարմանքով,
-պարտքի ու պատասխանատվության զգացումով,
-Արարչի առջև ակնածանքով։

Շարունակել կարդալ

Շ. Ամոնաշվիլի «Ընտանեկան դաստիարակության արվեստը»

v6qXTmviIzk

Մանկավարժական էսսե

Ռեչիտատիվ. մեզանից ո՞վ կասի՝ ես մանկավարժ չեմ

Մենք ծնող ենք:
Ինչո՞վ ենք զբաղվում՝ ունենալով մեր Երեխան՝ մեր երեխաները:
Մենք դրա համար էլ ծնվել ենք՝ որպես ապագա հայրիկ ու մայրիկ:

Մայր կամ հայր լինելը մեր բնական էությունն է. հարկավոր է վերարտադրել մարդկային սերունդը: Մենք մեր բնույթով, մեր հակումներով ի սկզբանե արդեն մանկավարժ ենք։ Մեր կոչումն է դսատիարակ լինելը: Շարունակել կարդալ

Շ. Ամոնաշվիլի «Ընտանեկան դաստիարակության արվեստը»

v6qXTmviIzkՄանկավարժական էսսե

Ծանոթություն 

Երեխան ամորֆ մարմին չէ, այլ իր մեջ այնպիսի ուժեր պահող էակ, որոնց հավասարը չես գտնի մեր ողջ երկրագնդի վրա: Երեխայի մեջ պահված ոգու, մտքի ու սրտի այդ ուժը, եթե հասցվի կատարելության, կվերածվի և՛ Երկիր մոլորակի վրա, և՛ Տիեզերքում, և՛ հենց իր ներսում, ամեն ինչ վերափոխվելու, հարստացնելու, ամեն ինչ զարդարելու ընդունակ գերուժի: 

Շարունակել կարդալ

Յանուշ Կորչակ «Անլուրջ» մանկավարժություն»` «Մանկական կռիվներ»

171_kor1Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Յանուշ Կորչակը լեհական ռադիոյով «Անլուրջ» մանկավարժություն» ընդհանուր  խորագրով զրույցների շարք էր վարում: Ահա այդ զրույցներից մեկի` «Մանկական կռիվներ»-ի  թարգմանությունը:

Նվիրվում է Աիդա Պետրոսյանի պայծառ հիշատակին

Դու, իհարկե,  ո´չ չարամիտ ես, ո´չ էլ աղմկարար: Դու բռնկուն ես և պոռթկուն: Օ՜, խոստովանում եմ` ես էլ,  ես նույնպես այդպիսին եմ:

Շարունակել կարդալ

Ջոն Հոլթ ‹‹Մանկական հաջողությունների երաշխիքը››

John_Holt_(educator)

Այդպիսի խաղերը գրավիչ են և հետաքրքիր: Բայց եթե դպրոցում կառչում ենք ծեծված արահետից՝ երեխաներին ստիպում ենք իրենց համար անիմաստ խորհրդանիշներ ու ձևակերպումներ սերտել և մեր բացատրություններով փորձում ենք դրանց մեջ իմաստ դնել, ապա երեխաներին միայն ներշնչում ենք կա՛մ բոլոր խորհրդանիշերի անիմաստությունը, կա՛մ իրենց սեփական հիմարությունը, քանի որ նրանք չեն հասկանում այդ իմաստ կոչվածը:

Շարունակել կարդալ

Ֆրից Պետերս «Մանկություն Գյուրջիևի հետ»

 

g43

1.Ես  առաջին անգամ հանդիպել ու զրուցել եմ Գեորգի Գյուրջիևի հետ  1924 թվականին՝  հունիսյան  մի շաբաթ օր,  Ֆրանսիայի  Ֆոնտեբլո քաղաքի  Պրիերե դղյակում:    Չնայած իմ՝ այնտեղ հայտնվելու պատճառներն ինձ այնքան էլ պարզ չէին  (այդ ժամանակ ես տասնմեկ տարեկան էի),  այնուամենայնիվ  ես ճշգրիտ ու հստակ  հիշում եմ այդ հանդիպումը:

Պայծառ, արևոտ օր էր: Գյուրջիևը նստած էր ոչ այնքան մեծ    մարմարե պատվանդանով  ու  գծավոր հովանոցով  ստվերապատված սեղանի շուրջ՝  մեջքով դեպի դղյակը, իսկ հայացքով՝  դեպի համաչափ  գազոնով ու  ծաղկաթմբերով պատված  բաց տարածությունը: Մինչ ինձ կկանչեին  նրա հետ զրուցելու, ես պետք է մի որոշ ժամանակ  նստեի դղյակի  բացօթյա պատշգամբում՝  նրա  ետևում:

Շարունակել կարդալ

Ջոն Հոլթ«Մանկական հաջողությունների երաշխիքը»

JohnHoltԱմեն շաբաթ մեզ հարկ էր լինում գրադարանից վերցնելու երկաթուղու մասին եղած գրքերից մեկը: Նա դարձավ Ռոբերտ-երկաթուղայինը: Իր «Գնացք» անունը կրող երեքանիվանի հեծանիվը վարելիս նա այնպես անհույս էր շչում և փնչացնում, որ անցորդները խղճահարությամբ նրան էին նայում: Հետո մի ձայնապնակի վրա հայտնաբերեց երկաթուղու մասին երգեր ու անվերջ լսում էր՝ նստած երկաթուղայինի իր գլխարկով ու խաղալիք շոգեքարշը ձեռքին: Հուրախություն տղայի՝ ծնողներին հաջողվեց ձայնապնակ հայթայթել՝ շոգեքարշի ձայներ հանող ձայնագրությամբ:

Շարունակել կարդալ

Ջոն Հոլթ ‹‹Մանկական հաջողությունների երաշխիքը››

JohnHolt

Նորից դառնանք պրոֆեսոր Հոուկինսին.

Երկրորդ՝ մենք մի նոր ուղղություն ընտրեցինք մեր աշխատանքում, որովհետև տեսանք, որ երեխաների հետ հաստատվում է հետադարձ կապի նոր տեսակ և ուզեցինք տեսնել, թե ինչպես և ինչպիսի ուղիներով կզարգանան նրանց հետաքրքրությունները, և ուղղորդել նրանց: Մեր դերը սահմանափակվում էր դիտումով և մաքուր արտաքին օգնությամբ: Չնայած ուղիղ ղեկավարման բացակայությանը, իսկ գուցե և այդ բացակայության շնորհիվ՝ այդ հինգերորդ դասարանցիները լիովին վարժվեցին ճոճանակներին: Նրանք փոփոխում էին դրանց աշխատանքի շատ պարամետրեր: Շատ բացահայտումներ եղան, բայց դրանց վրա ուշադրությունը չկենտրոնացրեցինք, ուղղակի ուրախացանք երեխաների հետ միասին: Բացահայտումները կատարվում էին, նշվում, մոռացվում և նորից կատարվում:

Շարունակել կարդալ