Մհերյան անսահմանը

OLYMPUS DIGITAL CAMERA

Դուք սպասում եք Հիսուսի երկրորդ հայտնությա՞նը: Վստա՞հ եք: Եգիպտացիները կհաստատեն, որ Հիսուսն առաջին անգամ եկել է իրենց երկիր և եղել է Ատոն աստված, Էխնատոն փարավոնը եգիպտական միակ փարավոնն էր, որ Եգիպտոսում հաստատեց միաստվածություն՝ Ատոնի պաշտամունք: Նրա մահից հետո եգիպտացիները վերադարձան իրենց հին աստվածներին, բայց Ատոնը եղավ ու մնաց Եգիպտոսի պատմության մեջ իր միաստվածության հարյուրամյակով:
Միայն երրորդն էր Հիսուսը, ում գալստյամբ սկսեց հաշվվել մեր թվարկությունը:
Ո՞վ էր երկրորդը: Լևոն Խեչոյանն ասում է՝ Մհերը: Նա, ով փակվել է Ագռավաքարում: Նա, ով ավարտեց մեր էպոսը՝ լինելով անժառանգ, բայց Դավթի անեծքի հետ ժառանգեց անմահություն: Նա, ով հիմա էլ ապրում է Ագռավաքարում: Եվ Համբարձման գիշերը, երբ բացվում են քարանձավի դռները, նաև դուրս է գալիս Ագռավաքարից:

Շարունակել կարդալ

Advertisements

Ռաֆայել Իշխանյանը Թումանյանի, Տերյանի լեզվի մասին

1_83

Թումանյանի ստեղծագործության բազմաթիվ արտահայտություններ, բառեր, անուններ, վերնագրեր, մտան հայերեն խոսակցական, նաև գրավոր լեզվի մեջ, բանահյուսական մի շարք անուններ ու ասույթներ էլ Թումանյանի երկերի շնորհիվ, նրա շնորհի գունավորմամբ նույնպես հաստատվեցին ամենօրյա հայերենի մեջ, ինչպես նաև հայերենում կազմվեցին արտահայտություններ թումանյանական խոսքերի  ազդեցությամբ: Հիշենք բանաստեղծի տարբեր երկերի մի շարք կտորներ, որոնք իբրև ասույթ անցել են հայոց առօրեական խոսքի մեջ. «Բանը հասավ դիվանբաշուն», «Աչքիս վրա, քեռի քուչի», «Նոր եմ ցրցամ տվել», «Գող փիստ», «Քաչալ շուն», «Էս սարը իմն է», «Ո՞վ է տվել էն լրբին սար», «Սարն ամենքիս է հավասար», «մի զըռ չոբան», «մահը մերն է, մենք մահինը», «Գործն է անմահ», «Չարն էլ է միշտ ապրում անմեռ», «Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինին կինն ու գինին», «Քարը պատռվի`դուրս արի մեյդան», «Դե մեռի´ր, էլի, գետինը մտի´ր», «Տանը վե´ր ընկիր` իլիկ պտտիր», «Է˜յ, գիտի, օրեր, որտեղ եք կորել», «Ինչ-որ ուզեց, ասին` ոչ», «Բա մեռած հո չենք, ապրում ենք էլի, ամեն մեռնողի երանի տալով», «Հորս ծնունդով, մորս կնունքով», «Ա˜խ, էսպես էլ գիժ ամիս, մարդուն հանգիստ չի տալիս», «Մի´լինիր ուրագի պես…», «Մի տուն լիքը մանուկներ» և այսպես շարունակ:

Շարունակել կարդալ

Լինել

hrantmatevossian

Հաճախ է եղել, որ լսել եմ հայ մարդու բերանից. «Ձեր էդ եղեռնը…», «էդ Հայաստանը…», «Դուք…», և միշտ՝ «Ձեր էդ»։ Կամ նույնիսկ առանց «էդ»-ի՝ «Հայաստանը», որպես թե Հայաստանն իր մեջ չէ և ինքը Հայաստանում չէ — Հայաստանը հեռո՜ւ-հեռավոր մարդ մի տեղ է, բոլոր դեպքերում՝ իրենից դուրս և վերաբերում է թերևս միայն քեզ՝ հայ իշխանավորիդ, հայ հոգևորականիդ, հայ մտավորականիդ։ «Ձեր էդ եղեռնով գլուխ տարաք»։ «Ձեր էդ Հայաստանն էլ մի բան չի»։ «Մեր էս հայերն էլ…» Ահա մի քիչ մոտեցրեց իրեն՝ «մեր էս», բայց դարձյալ ինքը չէ — ինքը ողբերգական, զավեշտական, խելակորույս այս երևույթի կողքին կանգնած մեկն է։

Դրանք հաճախ եղել են «հովտաց միամիտ շուշաններ՝ որ ոչ մանում ու ոչ էլ բանում են» ազգային բարդույթի բեռան տակ, «Բայց կան գեղեցկորեն» և նրանց շնորհիվ մենք կանք. երբեմն եղել են մի եզակի անգամ իրենց տված մարդու կյանքը ազգային մեր այս թնջուկից հեռացրածները, և երբեմն էլ՝ մարդիկ, որոնց թվացել է, թե հայ ու Հայաստան լինելը գործ է, որ իրենք քեզնից լավ կանեին՝ եթե տրվեր իրենց։

Շարունակել կարդալ

Իմ Թումանյանի հետ

Tumanyan2

Հոդվածը գրվել է 1999 թվականին, մեծ բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ որոշեցի տպագրել այն մասնակի փոփոխություններով:

Ամեն  հայ  մարդ իր  գիտակացական  կյանքի ընթացքում  գտնում,  կետում,  ամբողջացնում է  իր Թումանյանին:  Բանաստեղծ, որ մեր մանկության ամենավաղ  օրերից,  իսկ գուցե  նաև  օրորոցից  մեզ հետ է  մինչև մեր կյանքի հրաժեշտը:

Թումանյանի  հետ իմ առաջին  ծանոթությունը  սկսվում է  լուսահոգի  տատիկներիս  պատմած  երկու հրաշալի  հեքիաթներով`  «Ծիտը»  և  «Հենզելն  ու Գրետելը»  Թումանյանի   փոխադրությամբ:

Շարունակել կարդալ

Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում

zagruzhennoe_26Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց  Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ:  Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու:

Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր ՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով  հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված : Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով դպրոցի կալվածներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե՝ կղերական և թե՝ քաղաքացիական իրավասության տակ՝գյուղացիները գրեթե հայացել էին: Օրինակ՝ ժամերգությունը կատարվում էր հայերեն լեզվով :

Շարունակել կարդալ

Մուշեղ Գալշոյան — Սպասում

image (1)_0
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:
”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը,- վերջի՜ն համարը:
Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.
— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:
Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

Շարունակել կարդալ

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

10441054_830302077004700_4679659600591020336_n

Սիրելի՛ Հովհաննես,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղված. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, հետո  մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:  Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս հիշիր:  Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջույններս:
Համբուրներով՝  քո Կոմիտաս

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս․Էջմիածին
Կոմիտասի կյանքն այստեղ՝
1- http://www.hayagitaran.info/?p=1366
2- http://www.hayagitaran.info/?p=4402
3-http://www.komitas.am/arm/letters.htm

4.Անուշ օպերայի մասին

Միգել դե Ունամունո

250px-Miguel_de_Unamuno_Meurisse_1925

Իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ (1864-1936) : Երկար տարիներ վարել է Սալամանկայի համալսարանի ռեկտորի պաշտոնը: 1924թ. բռնապետության դեմ ելույթների համար աքսորվել է Կանարյան կղզիներ, որտեղից փախել է Ֆրանսիա:  Ֆաշիստական բռնապետության հաստատումը խորացրել է Ունամունոյի հոգևոր ողբերգությունը և Սալամանկայի համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռացվելուց հետո  նա վախճանվում է լիակատար մեկուսացման վիճակում: Ըստ  Ունամունոյի՝ ստեղծագործելը, սերը, բարեկամությունը ուրույն միջոցներ են, որոնցով մարդը հաղթահարում է գոյության վերջավորությունը:  Նրա լավագույն ստեղծագործությունները՝ «Մառախուղը», «Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը»,  «Աբել Սանչես»,  «Աշխարհը պատերազմի ժամանակ», թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով:   Ձեզ եմ ներկայացնում մտքեր  Միգել դե Ունամունոյի «Մառախուղը»  վեպից:

Շարունակել կարդալ

Սերգեյ Դովլաթով — Արգելոց

PR20110903212032

Սերգեյ Դովլաթովը ծնվել է  1941թ. Ուֆայում՝  պատերազմի ժամանակ Լենինգրադից Ուֆա էվակուացված ընտանիքում: Հայրը՝ Դոնատ  Իսահակովիչ  Մեչիկը, ազգությամբ հրեա էր, թատերական ռեժիսոր, մայրը Թբիլիսիի հայուհի էր՝ Նորա Սերգեյի Դովլաթովան,  նա մասնագիտությամբ գրականության սրբագրիչ էր: Ս. Դովլաթովը սովորել  է Լենինգրադի պետական համալսարանում, ուսումնառության կեսից զորակոչվել սովետական բանակ: Հետագայում երեք տարի ապրել և աշխատել է Էստոնիայում որպես լրագրող: Երկու զբոսաշրջան  էքսկուրսիաներ է վարել Պուշկինյան արգելոցում: Խորհրդային Միությունում նրա ստեղծագործությունները չեն հրատարակվել: 1978 թվականից վտարանդվել է ԱՄՆ, ապրել Նյու — Յորքում: Վտարանդության տասներկու տարիների ընթացքում հրատարակել է 12 գիրք: Մահացել է  1990 թվականի ամռանը, թաղված է  Նյու — Յորքի Քվինս հրեական գրերզմանատան հայկական մասում:

Շարունակել կարդալ

Վիլյամ Սարոյանը Եղիշե Չարենցի մասին

122770887943

-Չարենցը… Չարենցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատիմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը: 

Երբ 1935-ին առաջին անգամ և, ավաղ, վերջին անգամ գտնվեցանք դեմ դիմաց, շատ գեշ եղա: Ամենեն տգեղ մարդերեն մեկն էր, զոր տեսած եմ կյանքիս մեջ: Բայց քանի սկսանք խոսիլ, ավելի ճիշտ, ինք սկսավ խոսիլ հայ բանաստեղծության, հայ ժողովրդի մասին, կերպարանափոխվեցավ: Այնքան, որ մեկ ժամ չէր անցած մեր զիրար տեսնելեն ի վեր, ան ուրիշ մեկը դարձած էր արդեն: Ալ տգեղ չէր, նույնիսկ կրնամ ըսել, թե ամենեն գեղեցիկ մարդ մըն էր: Ուրիշ ոչ ոքի հետ պատահած չէր ինձի այս հրաշքը, ոչ մեկ մարդու, ոչ մեկ կնոջ հետ: Հակառակը, սակայն, մեկե ավելի անգամներ: Գեղեցկուհիների հանդիպած եմ հաճախ, որոնք մեկ ժամ հետո ամենեն տգեղ արարածները դարձած են: Չարենցի փայլակնային մտածումներուն մեջ ֆիզիկականը բոլորովին երկրորդական կդառնար, անհետանալու համար վերջնականապես քանի մը ժամ հետո:
Մոռնանք, որ մեռած է… Չարենցը ողջ է դեռ և կենսունակ իր լավագույն բանաստեղծություններուն մեջ և շատ հավանաբար այդպես ալ պիտի մնա: Իզուր խենթ և խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են և են:

Լուսինե Զաքարյանի  ֆեյսբուքյան էջից