Բարեկենդանի տոն

og_bun-barekendan.-mardkayin-arajin-erjankutyuny-1527Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:

Շարունակել կարդալ

Advertisements

Դդումի օգտակարարության մասին

27718384_1588030801312153_1832052340_nԴդումը միայն համեղ սնունդ  չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ:
Դդումները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Դրանք հարուստ են C, B1, B2 վիտամիններով, բետա-կարոտինով, պանտոտենաթթվով, նիկոտինաթթվով, ֆրուկտոզայով և մի շարք հանքանյութերով, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մագնեզիումը, կալիումը և այլն: Սա նշանակում է, որ երբեմն դեղատնային վիտամինների փոխարեն կարելի է օգտագործել դրանց շատ ավելի համեղ տարբերակը՝ դդումները:

Շարունակել կարդալ

Հարսանեկան երգեր

d5bdd5a1d680d5a3d5abd5bd-d5b4d5b8d682d680d5a1d5a4d5b5d5a1d5b6-c2abd5b0d5a1d680d5bdd5a1d5b6d5abd684-d5b0d680d5a1d5a6d5a4d5a1d5b6d5b81Այն վերի գլխախնձոր

Այն վերի գլխախնձոր, հարցից, ով է նա,

Այն վերի գլխախնձոր, մեր թագավորն է,

Այն աջի ձեռախնձոր, հարցից, ով է նա,

Այն աջի ձեռախնձոր, մեր թագուհին է, Շարունակել կարդալ

Հայկական ավանդական հարսանիք

H9wMPTiBZIiSvcS7pejrPoWd2hՀարսանիքի հայկական ավանդույթներ

Հարսանիքը որպես ամուսնության սովորութային ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։ Ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։ Հարսանիքը, որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով։ Հարսանիքին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները, ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք:

Շարունակել կարդալ

Հունաստանի հրաշալիքը՝ Մետեորա

 

20590630_1412673965514505_1604818232_oՄետեորան Հունաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկն է, որը հայտնի է դարձել առաջին հերթին ժայռերի գագաթին գտնվելու շնորհիվ: Վանական համալիրը հիմնադրվել է 10-րդ դարում և այդ ժամանակներից գործում է անդադար: 1988 թվականին վանքերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի  համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:

Շարունակել կարդալ

Ուխտագնացություն Պարսկահայք. Ծործորի եկեղեցի

dzor_dzor_church

Պարսկահայք կատարելիք իմ ուխտագնացության  խորհդանիշերը բազում են` Սալմաստ (ի դեպ, նախնիներս շուրջ մեկ դար`1601-1712թթ, ապրել են Սալմաստում), Փայաջուկ, Մակու, սակայն  ճամփորդության հետաքրքրությանս առաջին թիրախը Ծործորի վանքն է: Ժամանակին անկեղծորեն  զարմացել էի, երբ առիթ էի  ունեցել  իմանալու այս կառույցին բաժին ընկած ճակատագիրը:

Շարունակել կարդալ

Նորեկ սեբաստացիների թարգմանական աշխատանքներ

ogostosi_18-in_007Հին Եգիպտոսի զարդերը

Ոսկերչական արվեստը Հին Եգիպտոսում  հասել է բարձր զարգացման, ինչի մասին հայտնի է նրա տարածքում հնէաբանական պեղումների մեծ ծավալների շնորհիվ: Այդպիսի զարգացմանը նպաստել են մի քանի գործոններ: Նախ և առաջ Եգիպտոսում կան ոսկու մեծ հանքավայրեր, բացի դրանից փարավոնների երկրի բնակիչները մեծ նշանակություն էին տալիս զարդեղենին:

Շարունակել կարդալ

Երբ վերադառնում ես մանկության օրրան…

IMG_20160806_130540

Գորիսում վաղուց չէի եղել: Տարին տարվա վրա հետաձգում էի այցելությունս ու ինձ համոզում, որ մի լավ թափառելու եմ մեր սարերում, իմ սիրելի աղբյուրների սառնորակ ջուրն եմ խմելու ու իմ հարազա՛տ տուն, դեպի քեզ եմ գալու, որովհետև բույն դրած կարոտն արդեն վաղուց է հալածում  ինձ:  Հիմա նայում եմ քեզ, ու մորմոքի մի անանուն ստվեր ասում է ինձ, որ ամեն ինչ կանգ է առել, ժամանակ ու տարածություն խառնվել են իրար, հարազատ դեմքեր, սիրելի վայրեր, ծառ ու թուփ, անորսալի ու թանկ բույրեր, քարափներ ու քերծեր խառնվել են իմ հրշողության մթին խորշերում ու դարձել Ես, իմ մի մասնիկը, իմ էությունը:

Շարունակել կարդալ

Իսպանական խճանկար

This gallery contains 21 photos.

Կատալոնիան պատմական տարածաշրջան և ինքնավար միություն է Իսպանիայում` Պիրենեյան թերակղզու հյուսիսային մասում` Միջերկրական ծովի ափին։ Տարածքը կազմում է 32 114 կմ²: Ինքնավար միության մայրաքաղաքը Բարսելոնան է։ Պաշտոնական լեզուներն են իսպաներենն ու կատալոներենը: Կատալոնիան, որտեղ 7,5 միլիոն մարդ է ապրում, Իսպանիայի շրջաններից ամենահարուստն է: Ունենալով իր սեփական լեզուն, ինքնավար կառավարությունը` այն շատ լիազորություններով է օժտված, սակայն Բասկերի երկրի և Նավարրայի […]