Առաջադրանքներ

OLYMPUS DIGITAL CAMERA1.Տրված   տեղեկատվական   տեքստը  փոխադրե՛ք  որպես  նամակ:

Ֆրանսիայի Կանն  քաղաքում  բացվել է  մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում  են տարբեր դարաշրջանների ավելի  քան  3500  խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա  հին եգիպտական մի տիկնիկ, որը  շարժում  է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:

Շարունակել կարդալ

Advertisements

Ավանդությունը ժողովրդական բանահյուսության ժանր

OLYMPUS DIGITAL CAMERAԱվանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է:  Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։

Շարունակել կարդալ

Առաջադրանքներ

 Կրավորական կառույցի նախադասությունները  դարձրեք ներգործական  կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:

Շարունակել կարդալ

Առաջադրանքներ

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Շարունակել կարդալ

Առաջադրանքներ

Առաջադրանք  1

1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում)  էր մրրիկը:

(Հայերեն լեզուն, հայերենը)  հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է: Շարունակել կարդալ

Առաջադրանքներ

Առաջադրանք 1

1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

Շարունակել կարդալ

Առաջադրանք

1.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Շարունակել կարդալ

Առաջադրանք — Գետը

18194191_1323687747746461_5075575912275226235_n-300x225Սովորողը գրավոր պատմում է իր տեսած որևէ գետի կամ հենց Զանգվի մասին «Գետը քաղաքում»  նախագիծն  իրականացնելուց  հետո: Համացանցից որոնում, գտնում է  գետի մասին պատմաաշխարհագրական տեղեկություններ, զրույցներ ու ավանդություններ, գետի անվան ստուգաբանություններ և իր աշխատանքում հմտորեն կիրառում տեղեկատվությունը:

Շարունակել կարդալ

Էռնեստ Հեմինգուեյ — առաջադրանք

Է.Հեմինգուեյի «Ծերունին կամրջի վրա» կարդալուց հետո կատարիր հետևյալ առաջադրանքները.

1.Համացանցից գտիր կենսագրական տեղեկություններ Հեմինգուեյի մասին:

2.Ներկայացրու պատմվածքում ներկայացվող ժամանակաշրջանը 3-4 նախադասությամբ

3.Նկարագրիր ծերունուն՝ ըստ պատմվածքի 4-5 նախադասությամբ

Շարունակել կարդալ