Նախնիներս…

10245476_1445892472319181_8627199197690401620_n (1) Իմ նախնիներն ապրել են Նախիջևանի Ղազանչի գյուղում (ղազան սարքող, կաթսայագործ): 1601թվականին՝ Շահ-Աբասի արշավանքների ժամանակ, գյուղի բնակիչները Ջուղայի, Ագուլիսի և շրջակա տարածքների բնակիչների հետ բռնի տեղահանվում  և տեղափոխվում  են Պարսկաստանի Սալմաստ գավառը:  Քարահունջ  գյուղի մեր համագյուղացի Ալյոշա Գալստյանի վկայությամբ (նա խորհրդային շրջանի հայտնի գյուղատնտես էր և  տարին երկու անգամ  դասախոսություններ էր կարդում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում) իրենց և մեր գերդաստանները  հաստատվել են Սալմաստի Փայաջուկ գյուղում: Սա այն գյուղն է, որտեղ ծնվել է հայ մեծ վիպասան Րաֆֆին: Շարունակել կարդալ

Advertisements