Մարտ ամսվա նախագծեր

180496497_1037289360135247_5026193480072901586_n

Երկարաժամկետ նախագծեր

Մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

1․Արհեստագործ ամսագիր և թարգմանական նախագծեր

2․Սովորողի մարտյան անհատական նախագծեր

Ընթացիկ նախագծեր

Փետրվարի 24 — մարտի 12 — ը՝ ընթերցողական նախագծեր «Կարդում ենք Հովհ․ Թումանյան» նախագիծ

1-ին կուրսեցիները կարդում են «Մարոն», «Լոռեցի Սաքոն» պոեմները, բերանացի սովորում, ձայնագրում   բանաստեղծություններ և քառյակներ իրենց ընտրությամբ։

2-րդ կուրսեցիները կարդում են «Անուշ» պոեմը, բերանացի սովորում և ձյանագրում  բանաստեղծություններ, կարդում «Մի՞թե դժվար է»«Անկեղծ չենք»  հոդվածները, վերլուծում։

Մարտի 3-ին՝   այցելություն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Թումանյանական արդյունքների ամփոփում

Մարտի 8-ին՝ Քոլեջի սովորողների մասնակցություն հայերենի մարտյան ֆլեշմոբին, առաջադրանքը՝ Հասմիկ Ղազարյանի

Փետրվարի 17- մարտի 13-ը՝  մայրենիի ստուգատեսին սովորողները ճանաչում, յուրացնում են աստվածաշնչյան, հունական դիցաբանությունից և գեղարվեստական գրականությունից  ծագող թևավոր խոսքեր ու արտահայտություններ, դրանք ձայանագրում, պատրաստում տեսանյութեր։

Արդյունքների ամփոփում

Մարտի 1-30-ը՝ «Շնորհալու շնորհալիներ» համագործակցային նախագիծ կրթահամալիրի երաժշտական կենտրոնի հետ՝ նվիրված Ներսես Շնորհալու 850-ամյակինգրաբարյան ընթերցումներ, Քոլեջի տարատարիք սովորողները կարդում են Ն․ Շնորհալու շարականները։

2021 թ.նոյեմբերի 23-ին, Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։

Արդյունքների ամփոփում

Մարտի 13-31՝  ընթերցողական նախագծեր,  «Կարդում ենք Եղիշե Չարենց» նախագիծ

1-ին կուրսեցիները կարդում են, բերանացի սովորում, «Լուսամփոփի պես աղջիկ»«Կուզեմ հիմի փչե զուռնեն»,  «Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը»,  «Գիշերը ամբողջ․․․»  և այլ բանաստեղծություններ, ձայնագրում, պատրաստում տեսաֆիլմեր։

2-րդ կուրսեցիները կարդում են «Դանթեական առասպել» պոեմը, բերանացի սովորում և ձյանագրում  Չարենցի բանաստեղծություններից, պատրաստվում Գրական ակումբի չարենցյան ընթերցումներին։

Արդյունքների ամփոփում

 Մարտի 23-ին՝  Գրական խոսքի ակումբի  չարենցյան ընթերցումներ

Մարտի 24-ին՝ այցելություն Ե․ Չարենցի տուն-թանգարան

Մարտի 27-ին՝ Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Չարենցի կամար, Գառնի, Գեղարդ

Թողնել մեկնաբանություն