Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ ֆելիետոն

Ֆելիետոնը ակնարկի տեսակին պատկանող, հրատապ հարցերի նվիրված և ծաղրական բնույթի լրագրային կամ ժուռնալային հոդված է, որում սուր քննադատության են ենթարկվում կյանքի այլանդակությունները։ Ժանրի ծագումը համարվում է 1800 թվականը, երբ փարիզյան ամսագրերից մեկում թերթի մեջ դրվել էր հավելյալ թերթիկ (feuilleton), որտեղ սկսել են տպագրվել հայտարարություններ, թատերական և երաժշտական գրախոսություններ, նորաձևությանը վերաբերող հաղորդումներ, հանելուկներ, այսինքն՝ ոչ քաղաքական և ոչ էլ պաշտոնական նյութեր։

Այսպես՝ թերթոնը կամ ֆելիետոնը (ֆր.՝ feuilleton < feuille – թերթ, թերթիկ), գեղարվեստա-հրապարակախոսական ժանրին բնորոշ ստեղծագործության տեսակ է, որին հատուկ է քննադատական, հաճախ կատակերգական, երգիծական բնույթը։ Թերթոնի հատկանիշներն են՝ հաղորդման նյութի այժմեականությունը, շարժունակությունը, առերևույթ «անպլանայնությունը», թեթևությունը, կոմպոզիցիայի ազատ կերպը, գեղարվեստական և ոչ գեղարվեստական ժանրերի պարոդիական կիրառումը։ Թերթոններ կամ ֆելիետոններ գրել Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Լեռ Կամսարը և այլք։

Առաջադրանք

Կարդաʹ Լեռ Կամսարի «Հայաստան ու դաշնակաիցները» ֆելիետոնը, գրավոր արտահայտիʹր վերաբերմունքդ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s