Հուլիս-օգոստոս ամիսների ամառային նախագծեր

20616056_1412673468847888_1509842378_oՆախագծերի մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ, կրթահամալիրի 9-րդ դասարանցիներ, Երևան քաղաքի և ՀՀ տարբեր մարզերի այլ սովորողներ

Նախագծերի ժամկետը՝ հուլիս-օգոստոս ամիսներ

1․Հայրենագիտական նախագիծ՝ «Հայոց աշխարհի բերդերն ու ամրոցները»

   Առցանց ուսումնասիրում ենք Հայաստանի Հանրապետության և հարակից շրջանների՝ Ջավախքի, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի բերդերն ու ամրոցները: Եթե կան բերդեր, որոնք տեսել ես, կամ այցելել, կից աշխատանքային ուղղությունների հետ ներկայացրո՛ւ նաև  տպավորություններդ։

Նախագծի բովանդակություն և աշխատանքային ուղղություններ

  • Քո նախընտրած բերդի կամ ամրոցի տեղանքը, աշխարհագրական դիրքն ու վայրը
  • Տեղեկություններ բերդի կամ ամրոցի կառուցման պատմական ժամանակաշրջանի և տոհմական պատկանելիության մասին
  • Բերդը՝ որպես պաշտպանական նշանակություն ունեցող ճարտարապետական կոթող
  • Ավանդություններ, զրույցներ ներկայացվող բերդի կամ ամրոցի մասին
  • Համացանցից օգտվելով՝ նյութդ հարստացրու քո ներկայացրած բերդի կամ ամրոցի լուսանկարներով և տեսանյութերով։

Արդյունքների ամփոփում

Պռոշաբերդ կամ Բոլորաբերդի ամրոց — Անահիտ Աբգարյան 

Խարբերդի բերդ — Անի Հարությունյան

Տիգրանակերտ ամրոց — Անահիտ Աբգարյան

Բերդեր և ամրոցներ — Քնար Հարությունյան

Արենիի քարանձավը — Քնար Հարությունյան

Ամբերդ — Մերի Հովեյան

2․Թարգմանական նախագիծ

Առաջարկում եմ թարգմանել  գիտահանրամատչելի նյութեր, մասնագիտական տեքստեր, գեղարվեստական փոքրիկ ստեղծագործություններ, բաղադրատոմսեր, հեքիաթներ, առակներ, ասույթներ, աֆորիզմներ և այլն: Թարգմանությունները կարող եք կատարել ռուսերենից, անգլերենից, ինչպես նաև այս պահին ձեր կողմից ուսումնասիրվող այլ օտար լեզուներից:

Արդյունքների ամփոփում

Հնագույն տիկնիկների ստեղծման պատմությունից — Նունե Գրիգորյան

3․Ընթերցողական նախագիծ

Կարդում ենք, վերլուծում, գրում մեր մտորումներն ու տպավորությունները կարդացած գործերի մասին։ Ես առաջարկում եմ հետևյալ հեղինակների ստեղծագործությունները։ Դու կարող ես ընտրել նաև քո սիրելի հեղինակին կամ ստեղծագործությունը։

Հրանտ Մաթևոսյան — «Մեր վազքը»«Հացը», «Արջը»«Կապույտ աստղերով սպիտակ ձին» 

Վանո Սիրադեղյան — «Պարտուսի գերին»«Սիրելու տարիք»,  «Բուքը, երգը, երեխան»

Դերենիկ Դեմիճյան — «Հայը»

Ակսել Բակունց — «Այու սարի լանջին»«Օրանջիա»«Խոնարհ աղջիկը»«Լառ — Մարգար»

Ջերոմ Սելինջեր —    «Մակույկում»

Վասիլի Շուկշին — «Գյուղացիները»«Եվ մոլեգնեցին ձիերը դաշտում»

Ջեյմս Ջոյս — «Քույրերը»

Արդյունքների ամփոփում 

Անի Հարությունյան

4․«Ստեղծագործական պատումներ» նախագիծ

Առաջարկում եմ հետևյալ թեմաները, ընտրության մեջ դարձյալ ազատ ես, դու էլ կարող ես առաջարկել քո նախընտրած թեման կամ թեմաները և գրել դրանց մասին։ Սպասում եմ ազնիվ ու շիտակ պատումներիդ, բովանդակալից մտորումներիդ։

  • Բառը, որպես երջանկության աղբյուր
  • Ի՞նչու են կյանքը համեմատում ճամփորդության հետ
  • Հայրենիքն ու օտար ափերը
  • Վարպետը
  • Անցողիկ կյանքի մասին
  • Որո՞նք են մեր հայրենիքի հարստություններն ու ի՞նչու
  • Մարդու խոսքի մեծ արժեքի մասին
  • Միայն նյութական հարստության վրա հիմնված անկայուն երջանկության մասին
  • Արվեստի հրաշագործ ուժը
  • Ի՞նչի վրա է հիմնված նախնիների և ժառանգների միջև հոգևոր կապը

Արդյունքների ամփոփում

Մտորումներ — Քնար Հարությունյան

Անցողիկ կյանքի մասին,  Բառը, որպես երջանկության աղբյուր — Անի Հարությունյան

5․Սեփական նախաձեռնության նախագծեր

Այս նախագիծը կցուցադրի քո ստեղծագործական ազատությունը, ընտրի՛ր ու ինքդ իրականացրո՛ւ նախագիծ, ինչ ասպարեզի կամ աշխատանքի բնագավառի վերաբերյալ որ ուզում ես՝ արվեստներ, արհեստներ, գիտական հայտնագործություններ, ազգագրություն ու բանահյուսություն, լեզուներ  և այլն։

Արդյունքների ամփոփում

Քնար Հարությունյան 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s