Հունիսի 8-30-ի ուսումնական և փառատոնային նախագծեր

102676095_305069397159988_7211773758794120300_n Նախագծերի մասնակիցներ՝ Քոլեջի 1-1, 1-3, 2-րդ կուրսերի տարատարիք սովորողներ

Նախագծերի ժամկետը՝  հունիսի 8-30-ը

1․Սարալանջ կամ Մհեր դուռ. քանդակագործների ստեղծագործական բաց հավաք  փառատոնային նախագծի  շրջանակում առաջարկում եմ իմ տիկնիկագործական և գեղանկարչական նախագիծը՝ «Սասնա էպոսի հերոսները»։ Լուսանկարում իմ ընտանեկան տիկնիկներն են Մշո և Սասունի տարազներով։ Առաջարկում եմ՝  ընտրել Սասնա էպոսի հերոսներից որևէ մեկին և պատրաստել նրա տիկնիկը, կամ նկարել նրանց, կարող եք նկարել նաև էպոսից որևէ դրվագ կամ դրվագներ։

Նկարների տեսակները՝ գեղանկար (ջրաներկ, յուղաներկ),  գծանկար (գրաֆիկա)

Պատրաստած տիկնիկները, նկարած նկարները, լուսանկարել, կամ տեսաֆիլմ պատրաստել և տեղադրել բլոգում։ Լուսանկարներին կամ պատրաստած տեսաֆիլմին կարող եք կցել համառոտ տեղեկատվություն Արևմտյան Հայաստանի այդ գավառների տղամարդկանց ու կանանց տարազների վերաբերյալ։ Աշխատանքները կատարելիս առաջարկում եմ օգտվել հետևյալ աղբյուրներից։

Անհրաժեշտ գրականություն

Արդյունքների ամփոփում

2․Քոլեջի շրջանավարտ. դիպլոմային նախագծերի պաշտպանություն

Հունիսի 10-ին, ժամը՝ 11:00՝ «Գրադարանային գործ»   մասնագիտության շրջանավարտ Ռուզան Ղազարյանի դիպլոմանին նախագծի պաշտպանություն, ղեկավար՝ Թամար Ղահրամանյան

Թեման՝ «Էլեկտրոնային գրադարաններ. այլոց փորձի ուսումնասիրություն»

3․Թարգմանական ստուգատես

Թարգմանական ստուգատեսին ընդառաջ՝ Քոլեջի սովորողները թարգմանում են գիտահանրամատչելի նյութեր։ Նյութերի ընտրությունն իրականցվում է թե՛ սովորողի և թե՛ նախագիծը համակարգող ուսուցչի կողմից։ Հունիսին և առաջիկա ամառային ամիսների  ընթացքում երկարաժամկետ այս նախագծի արդյունքները կհրատարակվեն սովորողների բլոգներում, ինչպես նաև«Արհեստագործ» ամսագրում, Քոլեջի ենթակայքում և կրթահամալիրի գլխավոր կայքում։

Տիար Գևորգ Հակոբյանի կողմից ունենք առաջարկություն՝ թարգմանելու «Карло Ровелли. Семь этюдов по физике» գրքի երրորդ էտյուդը Քոլեջի սովորողների հետ։ Սովորողների հետ համատեղ աշխատանքներն սկսված են։

Որպես դասվանդող՝ շարունակում եմ իմ անհատական թարգմանական նախագիծը՝ Շալվա Ամոնաշվիլու «Մարտյան տարիք։ Նամակներ դստերս» մանակավարժական երկի թարգմանությունը Հասմիկ Ղազարյանի խմբագրմամբ։

Արդյունքների ամփոփում

«Kir Royal»`շամպայնով և լիկյորով կոկտեյլ սևհաղարջի պտուղներից — Միլենա Կիրակոսյան 

Գինին վիրուսների դեմ պայքարում — Մերի Պետրոսյան

Ճապոնական տիկնիկներ — Անի Բարսեղյան

Կենդանի տիկնիկը — Անահիտ Աբգարյան

Սիղնաղի — Աիդա Պաճիկյան

Գինին՝ քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում — Մերի Հաջյան

Հնագույն տիկնիկների ստեղծման պատմությունից — Նունե Գրիգորյան

Նախագծերին մասնակից սովորողների  ցուցակ

  • Անահիտ Աբգարյան
  • Անի Բարսեղյան
  • Նունե Գրիգորյան
  • Քնար Հարությունյան
  • Նելլի Միսկարյան
  • Հասմիկ Քերոբյան
  • Ֆլորա Աճեմյան
  • Մարիամ Շախվերդյան
  • Կարինե Ղուլյան
  • Մերի Պետրոսյան
  • Միլենա Կիրակոսյան
  • Աիդա Պաչիկյան
  • Անուշիկ Ղազարյան

Տեսադասեր նախագծերի մասին

  • Հունիսի 1-ի առցանց տեսադասի հղումը
  • Հունիսի 8-ի առցանց դեսադասի  հղումը
  • Հունիսի 15-ի առցանց տեսադասի հղումը։
  • Հունիսի 22-ի առցանց տեսադասի հղումը։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s