Առցանց ընտանեկան ուսուցում․ մայիսի 1-20, «Սասնա ծռեր» էպոս

unnamed-2Մայիսի 1-20-ի առացանց ընտանկան ուսուցման դպրոցում ճիշտ ժամանակն է մի անգամ ևս  ընթերցելու հայ ժաղովրդական էպոսը՝ «Սասնա ծռեր» դյուցազնավեպը։ Ընթերցումն ու դրան հաջորդող առաջադրանքների փաթեթը վերաբերում է Քոլեջի բոլոր կուրսերի՝  1-1, 1-3, 2-րդ, 3-րդ կուրսերի սովորողներին։ 

Ընթերցողական նյութեր և տեսաֆիլմեր

Առաջադրանքների փաթեթ 

1․Կարդա էպոսից քեզ դուր եկած հատվածը, ձայնագրիր, պատրաստիր տեսաֆիլմ։ Կարող ես կարդալ ընտանիքիդ անդամների հետ միասին։  Տեսաֆիլմդ անպայման հաստատիր  youTube-ում, հետո դիր քո բլոգում։

2․Ընտանիքիդ անդամների հետ քննարկիր էպոսը կամ էպոսի որևէ դրվագ, զրույց ծավալիր, նկարահանիր այն և տեսաֆիլմ դարձրու՝ հաստատելով youTube-ում ու դնելով քո բլոգում։ Ֆիլմդ կարող ես պատկերազարդել էպոսի նկարազարդումներով կամ կարող է լինել կենդանի նկարահանում։

3․Ուշադիր կարդալով՝ դուրս գրիր  էպոսում հիշատակվող Սասնո աշխարհի  բուսատեսակների, հացահատիկային բույսերի, մշակաբույսերի անուններ` կորեկ, խավրծիլ, ի՞նչ էին վարում-ցանում Սասնա տան բնակիչները, բուսակե՞ր էին, թե՞ մսակեր, գտածդ բույսերի մասին լրացուցիչ տեղեկություններ հավաքիր բուսանունների բառարաններից։  Ապա ներկայացրու էպոսում հիշատակվող Սասնա տան «խոհանոցը», ի՞նչ ճաշատեսակների հիշատակություն կա։  Դուրս գրիր նաև Սասունի  կենդանական աշխարհի ներկայացուցիչներին՝ առյուծ, նապաստակ, աղվես և այլն։  Հավաքածդ տեղեկությունները պատումի ձևով շարադրիր քո բլոգում։

4․Ընթերցելիս ուշադրություն դարձրու Սասունի քաղաքային կյանքի դրվագներին, թե ինչ «մասնագիտություններ», գյուղական, քաղաքային զբաղմունքի ձևեր ու արհեստներ են հիշատակվում էպոսում, ինչ զարգացում էին ապրում արհեստները Սասնո աշխարհում։  Հավաքածդ տեղեկությունները պատումի ձևով դարձյալ շարադրիր քո բլոգում։

5․Հրեղեն ձիեր, Քուռկիկ Ջալալի, ձիապանություն, Սանասարն ու Բաղդասարը ձի էին թիմարում Գորկիկ իշխանի ապարանքում, ձիու պաշտամունք և այլն, և այլն․․․ Բացահայտիր, գտիր ու հայտնաբերիր քեզ համար, թե ինչ է ձին Սասնա հերոսների համար, հայ մարդու համար։

6․Հայոց էպոսը հայ գեղանկարչության մեջ, կերպարվեստում։ Գտիր էպոսի թեմաներով հայ  նկարիչների տարբեր նկարազարդումներ, առանձնացրու, տեղադրիր քո բլոգում, պատմիր դրանց ստեղծման, մտահաղացման հետ կապված պատմություններն ու հետաքրքիր տեղեկությունները։ 

7․Կլոր սեղան -քննարկում ընտանեկան դպրոցի սովորողների ու ծնողների հետ «Սասնա ծռեր» էպոսի թեմաներով։

Արդյունքների ամփոփում

Մայիսյան հավաքի մայիսի 4-8-ը շրջանի նախագծեր

Այս նախագիծով սովորողները ներկայացնում են իրենց  հաշվետվություն-պատումները: Դրանք պիտի լինեն շատ բովանդակալից, լիքը ասելիքով, առաջարկություններով, կատարած աշխատանքով, հեռավար և ֆիզիկական միջավայրի զգացողություններով… Հաջողված աշխատանքները  կհրապարակվեն  «Դպիր» մանակավարժական էլեկտրոնային ամսագրում։

  • Իմ մասնագիտական տարին. ներկայացնում են 2-3-րդ կուրսի ուսանողները
  • Ես դարձա՞ Սեբաստացի. ներկայացնում են 1-ին կուրսի ուսանողները

Արդյունքների ամփոփում

Սիրելի սովորողներ, ձեր ուսումնասիրություններն ու հետազոտությունները, գրեք, ներկայացրեք պատումի ձևով, գրագետ ու բավանդակալից։ Յուրաքանչյուր պատում առանձին վերնագրով տեղադրեք ձեր բլոգում, որ հնարավոր լինի տպագրել Քոլեջի ենթակայքում, իսկ հետո մի վերնագրի տակ բոլորը հավաքեք բլոգում։

Մայիսի 11-ի առցանց դասի հղումը։

Մայիսի 18-ի առցանց դասի հղումը։ 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s