Հայրենագիտական-ճանաչողական ճամփորդություն դեպի Գյումրի

041_1Ճամփորդության ժամանակը՝  հոկտեմբերի  19-ին ժամը՝ 9․00 — 19․00

Ճամփորդության մասնակիցներ՝  Քոլեջի տարատարիք սովորողներ

Ճամփորդության նպատակը՝  հայրենագիտական-ճանաչողական

1․Քայլք Գյումրի քաղաքում․ թափառումներ Քր․ Քրքորյան, Վարպետաց փողոցներում, այցելություն Գյումրու Ավ․ Իսահակյանի, Մարիամ Ասլամազյանի  տուն-թանգարաններ,  Յոթ Վերք, Սուրբ Աստվածածին եկեղեցիներ, Վարդանաց հրապարակ, Սև բերդ, ինչպես նաև քաղաքի 19-րդ դարի ճարտարապետական անկրկնելի շինությունների, կառույցների դիտում, ծանոթացում

2․Սև բերդ — ամրոցը  կառուցվել է 1834 թվականին։ Ճարտարապետական այս հուշարձանը Անի միջնադարյան քաղաքի նման ստորգետնյա ուղիներ, ճանապարհներ ունի դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատամամշակութային անշարժ հուշարձանների շարքում։ Ամրոցն իրենից ներկայացնում է ռազմական, ճարտարապետական շինությունների մի ամբողջական համալիր։

3․Այցելություն Մարմաշենի վանական համալիր — հայկական կրոնական կառույց Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղի հարավարևմտյան մասում՝ Ախուրյան գետի  ձախ ափին։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 998-1029 թվականներին, երբ դեռ Անի միջնադարյան մայրաքաղաքը Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին է Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Մարմաշենի Կաթողիկե եկեղեցին իր ճարտարապետական լուծումներով շատ նման է Անիի  Մայր տաճարին։  Վանական համալիրը գտնվում է Մարմաշեն գյուղից 2 կմ հեռավորության վրա։

Այսօր համալիրի տարածքում կառուցվել է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» վիպակի հիման վրա  1970թ․ «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված ֆիլմի խորհրդանշական աղբյուրը։

Նախապատրաստական փուլ

Նելլի Միսկարյանի բլոգ

Քնար Հարությունյանի բլոգ

Ուղևորություն

Ուսումնական ճամփորդության հրաման

Մեկնումը՝  հոկտեմբերի 19-ին,  ժամը 9. 00 -ին Սուրբ Երրոդություն եկեղեցու բակից

Ժամը 11.00 —  ժամանում Գյումրի, այցելություն եկեղեցիներ,  տուն-թանգարաններ

Ժամը  13.00 –   քայլարշավ — զբոսանք քաղաքում

Ժամը 15.00 — այցելութություն Սև Բերդ

Ժամը 15․00 — այցելություն Մարմաշեն վանական համալիր

Վերադարձ՝  ժամը՝ 18.00 — ին

Ճամփորդության արդյունքների ամփոփում

Դեպի Գյումրի — Անիտա Գևորգյան

Ճամփորդություն դեպի Գյումրի — Լիլիա Սոսոյան

Գյումրի ճամփորդություն — Հայկ Մկրտչյան

Ճամփորդություն պատմական քաղաք Գյումրի — Քնար Հարությունյան

Ճամփորդություն դեպի Գյումրի — Մարիա Բուդոյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s