«Գովք խաղողի և գինու» նախագիծը Արմավիրի մարզի ՄԱՊ գինիների գործարանում

Ուսումնական ճամփորդությունը՝ հունվարի 24-ին, ժամը 10.30-ին

Մասնակիցներ՝ Քոլեջի 1-2, 2-1 կուրսի ուսանողներ

Նախագծի համակարգողներ՝ Արտակ Ռշտունի, Թամար Ղահրամանյան, Նելլի Գեղամյան

Նպատակը՝

Ծանոթություն գործարանի աշխատանքներին, գործարանի աշխատանքի առանձնահատկությունների ուսումնասիրություն, խաղողի տեսնակների, գինու տեսակների, դրանց թորման տեխնոլոգիայի հետ կապված խնդիրների ծանոթացում

Նախապատրաստական փուլ

Ինչո՞ւ են գինին հենց խաղողից պատրաստում — Մերի Հաջյան

Նախագծի գրական-գեղարվեստական փուլ

«Գովք գինու և խաղողի» —  սովորողների և դասավանդողների՝ գինուն նվիրված բանստեղծությունների, քառյակների  միասնական ընթերցում գործարանում, ծրագրում՝ Հ. Թումանյան, Վ. Տերյան, Օմար Խայամ:

Ընթերցելիք ստեղծագործություններ

Գինով եմ ,գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ, պանդոկ-կարուսել,
Օրորիր,օրորիր մեզ, գինի:

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։

Երբ մեռնեմ, դուք ինձ գինո՛վ լվացեք,

Եվ գավը ձեռքին ինձ թալղի՛ն ասեք,

Թե հարության օրն ինձ գտնե՛լ ուզեք,

Գինետան շեմի փոշու՛մ փնտրեցեք։

 

Ես մե՜ծ գավերով գինին կխմեմ,

Երկու գավ ավել ինձ կնվիրեմ,

Նախ… ապահարզա՜ն կտամ իմ խելքին,

Իսկ հետո՝ գինուն կնությա՛ն կառնեմ։

 

Մի գավ գինին հարյուր սիրտ ու հավա՛տ արժե,

Մի կում գինին մի չինական պալա՛տ արժե,

Նրա մի կում դառնությու՛նը, — ի՜նչ լալ, — հակինթ,

Հազար ու մի քաղցր կյա՛նք ու լազա՜թ արժե:

 

Գոռոզությունը անցնում է գինուց,

Կնճռոտ հարցերը լուծվում են գինուց,

Սատանան,մի կում թե գինի խմեր՝

Խոնարհում կաներ մարդ-Աստծուն հնուց։

 

Ես արբած եմ, բայց դա կարմիր գինին չէ,

Իմ մեջ ուրիշ արբեցում է, գինին չէ,

Դու եկել ես, որ իմ գինին ցրիվ տաս,

Բայց հոգուս մեջ քո իմացած գինին չէ։

«Խնջույքի երգ» —  միասնական կատարում

Արդյունքների ամփոփում

Ուսումնական ճամփորդություն ՄԱՊ գինու և կոնյակի գործարան

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s