Խաղ-մրցույթ «Մենք կարողանում ենք»

picture-117Ուսումնական առաջին շրջանը ամփոփող խաղ-մրցույթը՝  հունվարի 15-ին, ժամը՝ 10.30-ին, Քոլեջի նախասրահում

Մասնակիցներ՝ Քոլեջի առաջին կուրսի սովորողներ

Մրցույթի նպատակը՝ 

Ուսումնական առաջին շրջանի յուրատեսակ ամփոփում խաղ-մրցույթի միջոցով

Սովորողների մեջ  մրցակցային ոգու, ճաշակի, կրթական ամենատարբեր հետաքրքրությունների, իմացության ձևավորում և խթանում

Մրցույթի խնդիրերը՝

 Սովորողների հմտությունների, կարողությունների խթանման միջոցով  առաջին կուրսեցիների անձնային շփումների,  փոխադարձ վստահության, փոխհարաբերությունների  բարելավում

Երեք կուրսերի միջև ջերմ, անկաշկանդ, ընկերական հարաբերությունների զարգացում և ամրապնդում

Նախապատրաստական փուլի աշխատտանքներ 

Աշխատանքային խմբերի  ձևավորում, ընթացիկ աշխատանքների  բաժանում, դրանց կազմակերպում կուրսերում

Պարային, երգային և ասմունքային կատարումների ընտրություն սովորողների կողմից,  ելույթների կատարմանն ուղղված փորձեր, պատասխանատուների նշանակում

Մրցույթի ժյուրիի ձևավորումում Քոլեջի դասավանդողների և  բարձրկուրսեցիների մասնակցությամբ

Մրցութային առաջադրանքներ

1.Գտիր տարբերվող բառը.

Հրանման, հրացան, հրմշտոց, հրշեջ, հրազեն, հրեղեն:

2.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի.

նաշու, նղասե, մաիտան, նագուր, կոփիթոր

3.Բառքամոցի՝ «սխրագործություն» բառով:

4.Պարային կատարումներ՝ «Իշխանապար», «Տասներկու ոտք», «Սղերդի քոչարի»:

5.Շարունակիր քառատողը՝ Չարն էլ է միշտ ապրում անմեռ…

Երբ լսում էի մրմունջը լճի…

Միամիտ չեմ, հավատամ քեզ…..

6.Հայ բանաստեղծների ստեղծագործությունների երգային կատարումներ՝ «Արի իմ սոխակ…», «Անուշ անուրջով…», «Ախ, ինչ լավ է…»

7.Թվարկիր Հ. Թումանյանի 5 հեքիաթ:

8.Ասմունքիր Թումանյանի քառյակներից:

9.Գրիր 5 առած-ասացվածք:

10.Գրիր 5-ական անեծք և օրհնանք:

11.Անեկդոտ կամ զվարճալի պատմություն պատմիր:

  1. Ի՞նչ կենդանիներ եք տեսնումախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, դեղձի բառերի մեջ:

13.Ո՞ր թվականն ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ:

14.Գրել 3-ական դարձվածք գլուխ, քիթ, աչք բառերով:

15.Քանի՞ գոյական կա Կարապետ բառի մեջ:

 

Մրցութային աշխատանքների ամփոփում

Խաղ-մրցույթ Քոլեջում՝ «Մենք կարողանում ենք»

Քոլեջի առաջին կուրսեցիները յուրահատուկ կերպով ամփոփեցին առաջին ուսումնական շրջանը — Յուրա Գանջալյան

Խաղ- մրցույթ 15.10.2019 — Ավետիս Պետրոսյան

Մեր խաղ-մրցույթը — Անուշիկ Քելամյան

Մեր մրցույթի մասին — Մերի Համբարձումյան

Մեր խաղ-մրցույթը — Մարիա Բուդոյան

Տպավորություններ մրցույթից — Լիլիա Սոսոյան

Մեր մրցույթը — Հայկ Մկրտչյան

Խաղ-մրցույթ — տեսանյութ

 

 

 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s