Առաջադրանքներ

OLYMPUS DIGITAL CAMERA1.Տրված   տեղեկատվական   տեքստը  փոխադրե՛ք  որպես  նամակ:

Ֆրանսիայի Կանն  քաղաքում  բացվել է  մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում  են տարբեր դարաշրջանների ավելի  քան  3500  խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա  հին եգիպտական մի տիկնիկ, որը  շարժում  է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:

Կա  նաև  մի  ինքնաթիռ,  որ  պատրաստված  է 1870 թվին,   այսինքն`  առաջին  իսկական  ինքնաթիռից  մի  քանի  տասնյակ  տարի  հետո:  Այն  գնել  է  թանգարանի  հիմնադիր   Ժան  Կլոդ   Բոդոն  հնավաճառների  շուկայից  10  ֆրանկով: Նման  հնությունների  կողքին  կան  նաև  խիստ  ժամանակակից  էլեկտրոնային  խաղալիքներ:  Մանկության  թանգարան   ստեղծելու  գաղափարը  ծնվեց  այն  օրը,  երբ  Բոդոն  աղբարկղում  գտավ  մի  հին  խաղատիկնիկ:   Այժմ  խաղալիքների  հավաքածուն  փոքրիկ  քաղաքի  գլխավոր  տեսարժան  վայրերից  մեկն  է:

2.Կերպարի  գրական  դիմանկարի  հիման  վրա  հորինե՛ք    նրա  մենախոսությունը   երաժշտության  մասին: 

Կենտրոնը  կազմում  էր  տանտիրուհու  դուստրը`  շիկահեր,  փղոսկրի  պես  փայլուն,  մաքուր  ատամներով  և  գեղեցիկ  աչքերով  քսան  տարեկան  Լուիզան:  Նա  երգում  էր,  ուներ   զորեղ  ու  անուշ  ձայն,  պատրաստվում  էր  բեմին  նվիրվելու:  Գիտեր  նվագել  դաշնամուր,   երաժշտության  դասեր  էր   տալիս,  փող  ժողովում,  որ  գնա   Իտալիա`  ձայնը  մշակելու:

3.Տեղեկատվական  տեքստը  դարձրե՛ք   պատմվածք: 

Ամեն  տարի`  նոյեմբերի  25-ին,  ֆրանսիացիները  նշում  են «Կատարինետ»-ի  տոնը,  տոնն  այն  աղջիկների,   որոնց  20  տարին    բոլորել  է,   բայց  դեռևս  չեն գտել  իրենց  կյանքի  ընկերոջը:   Այդ  օրը  «կատարինետները»  դնում  են  գեղեցիկ  զարդեր,  որոնց  մեջ  գերակշռում   է  կանաչը`  որպես  սիրո  և  երիտասարդության  խորհրդանիշ:    Երբեմն  նրանք   հագնում  են  ազգային  տարազներ  և  երգելով   ու  պարելով շրջում  Փարիզի   փողոցներով:   Հետո  ծաղիկներ  են  դնում    իրենց  հովանավորողի`  սուրբ  Եկատերինայի  արձանին:   Իսկ  երեկոյան  կազմակերպվում  է  դիմակահանդես,  որտեղ   անցկացվում  է    ամենագեղեցիկ  զգեստի   կամ  գլխարկի  մրցույթ:

4.Շարունակե՛ք   երկխոսությունը  կես  էջի   չափով:

Բոլորը   ուշադրությամբ  դիտում  էին  լողացող  մարմինը,  որը  ալիքների  վրա   տատանվում  էր  3  մղոն  հեռավորության  վրա:

-Ի՞նչ  կարող  է  լինել,-  ասաց   նավաստիներից  մեկը…

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s