Առաջադրանքներ

Առաջադրանք  1

1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում)  էր մրրիկը:

(Հայերեն լեզուն, հայերենը)  հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:

Երեկոյան (բառաչում, մայում) էին  արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:

Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:

Քամին (փռփռացնում, փրփրեցնում) էր նրա հագուստի փեշերը:

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:

Ամառները նա հաճախ էր գնում  գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:

Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) ծնողներից:

Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը  բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել:

Աբովյան (փողոցի վրա, փողոցում)  մի նոր գրախանութ է բացվել:

 

2.Ընդգծիր ճիշտ ձևերը:

Բազմիցս – բազմիցս անգամ

Կրկին – կրկին անգամ

Սովորացնել – սովորեցնել

Ներեղություն – ներողություն

Ի շնորհիվ – շնորհիվ

Պայթեցնել – պայթացնել

Թարմացնել – թարմեցնել

Առաջին — առաջի

 

Առաջադրանք 2

1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Արտակն  ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:

Թռչունների (երամը, երամակը)  ուրախ ծլվլում էր երկնքում:

Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:

Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին  իրենց գաղտնի բանակցություններին:

Սիրանուշը  շաբաթ օրը իրենց ամառանոցում  աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:

Ծեր գուսանը ներս մտավ և  (բամբիռը, բամբիշը) դրեց  սեղանին:

(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:

Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:

Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:

Այս տարի  մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:

Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

 

2.Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը:

Մատռվակ,  գինարբուք,  գարշապար, շեղջ,  ապաշխարանք,  սպրդել,  դաստակերտ, ժանգառք, ձետ, մաճկալ, պախուրց, աշխետ,  մտրուկ,  վտիտ, գավազան, տրցակ,  տաղտուկ, դրվատել:

 

 

Թողնել մեկնաբանություն