Կոտայքի մարզի Արտավազ գյուղի վանական համալիր

22127609_1464285887019979_1419073354_nԹեժառույքի բարձունքը առաջին անգամ չէի հաղթահարում:  Սիրում եմ՝ արդեն եղած տեղում մի նոր բան հայտնաբերել: Թեժառույք կատարած «Բարձունքի հաղթահարում» նախագծի՝  ինձ համար հետաքրքիր հայտնությունը Արտավազ գյուղից 500 մետր դեպի արևմուտք հեռավորության վրա՝ Մարմարիկի ջրամբարի փեշին գտնվող Արտավազի վանական համալիրն էր: Այն թվագրվում է 7-րդ դար: Կառուցված է  գորշավուն բազալտի սրբատաշ քարերով: Այսօր երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված է։  Վանական համալիրը կառուցված է երկու եկեղեցիներից՝  կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին եկեղեցուց, որ պահվում է 4 կամարների վրա,  և  միանավ բազիլիկ եկեղեցուց: 

Եկեղեցու մուտքը արևմուտքից է, պահպանվել է միայն խորանի գմբեթարդը։ Երկու եկեղեցիների միացման մասում առաջացած ազատ տարածքում 13-14 դարերում վերանորոգումների ժամանակ կառուցվել է մատուռ։  Այսօր խոնարհված եկեղեցու շրջակայքում տարածվում է գյուղի գերեզմանոցը:

Լուսանկարները՝ իմ անձնական արխիվից:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s