Թեժառույքի բարձունքի հաղթահարում Անկախության տոնին

p9210077Սեպտեմբերի 21-ին` Անկախության տարեդարձի առթիվ

«Բարձունքի հաղթահարում»   նախագիծ Թեժառույքի բարձունք:

«Գետը համայնքում» նախագիծ — Մեղրաձոր և Մարմարիկ գետերի մասին

Մեղրաձոր գետը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից, Մարմարիկ գետի  ձախ վտակն է, երկարությունը՝ 14,7 կմ է, վարարում է ապրիլ-մայիս ամիսներին, ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Մարմարիկ գետը   դարձյալ սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից, Հրազդան գետի վտակներից է: Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով։ Մեղրաձոր գյուղից հովիտն ընդարձակվում է, ձեռք բերում հարթավայրային բնույթ։ Գետի վրա կառուցված  է Հայաստանի  ամենամեծ՝   Մարմարիկի  ջրամբարը:

Նախագծի մասնակից սովորողը համացանցից կարդում, տեղեկանում   և ճամփորդության ժամանակ իր ընկերներին ու դասավանդողներին բանավոր ներկայացնում է  գետերի մասին իր իմացած տեղեկությունները:

«Կարդում ենք» նախագիծ —  մասնակից սովորողները Թեժառույքի բարձունքը հաղթահարելուց հետո  միսանական բերանացի կարդում են Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» և  օրերս մայրենիի դասին սովորած «Հայրենիքում»  բանաստեղծությունները:

Նպատակը՝

Ճամփորդության մասնակից սովորողները  ծանոթանում են տեղանքին, այցելում Թեժառույքի վանական համալիր, իրականացնում էկոլոգիական նախագիծ՝ գետի մի հատվածով մաքրման աշխատանքներ:

Նախագծի մասնակիցներ 

Քոլեջի տարբեր կուրսերի 25 սովորողներ և 6 դասավանդողներ

Նախագծի նախապատրաստական փուլ

Սամուել Միրզոյան

Ճամփորդությունից հետո 

Սովորողները  բլոգներում ներկայացնում են իրենց պատումները, որոնք կհապարակվեն Քոլեջի ենթակայքում:

Բարձունքի հաղթահարում Կոտայքի մարզում — Անի Հովհաննիսյան

Լեռան գագաթին — Մերի Հաջյան

Դեպի Թեժառույքի  բարձունք — Աննա Աղամալյան

Բարձունքի հաղթահարում — Մոնիկա Ասատրյան

Բարձունքի հաղթահարում Թեժառույքի գագաթին — Էլեն Ասլանյան

Անմոռանալի ճամփորդություն — Էմմա Գաբրիելյան

Անմոռանալի տպավորություններով լի ճամփորդություն — Արուս Քարիմյան

Ես հաղթահարեցի Թեժառույքի բարձունքը  — Մարինե Հակոբյան

Իմ առաջին ճամփորդությունը — Ալյոնա Ղազարյանը

Արտավազ գյուղի վանական համալիր — Թամար Ղահրամանյան 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s