Ամառային ուսումնական աշխատանքներ

20228288_1403483096433592_3623903449719736992_n2017 թվականի այս ամռան ընթացքում իրականացրել եմ հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնական ամառ նախագծի շրջանակում հունիսի 22-24-ը որպես սովորողների և ուսուցիչների 15 հոգանոց խմբի համաղեկավար`Սիլվա Հարությունյանի հետ  կազմակերպել և իրականացրել եմ հայրենագիտական եռօրյա ճամփորդություն և կրթական փոխանակումներ  Վրաստանում`  Ջավախք — Ախալցխա — Վալե — Թբիլիսի երթուղով: Հղումը` Հայրենագիտական ճամփորդություն Ջավախք :

2. 2017-2018 ուստարվա սովորողների ընդունելության ձևավորման ուղղությամբ իմ գործադրած ջանքերի արդյունքում կրթահամալիրի Քոլեջ է ընդունվել մեկ սովորող` Անուշիկ Արսենի Սեյրանյանը Մասիս քաղաքից: Հիմնական կրթության հիմքով ընտրել է լուսանկարչի մասնագիտությունը:

3.Ամառվա ընթացքում մայրենիի էլեկտրոնային ընթերցարանի համար հավաքել եմ տարատեսակ նյութեր տարատարիք սովորողների համար: Աշխատանքը  Word ծրագրով է,  գտնվում է խմբագրման փուլում,  հղումը զետեղել չեմ կարող:

4. Շարունակել եմ մեդիագրադարանի նյութերի համալրման աշխատանքը: Լուսինե Ալեքսանյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` Միջին դպրոցի սովորող Մոնիկա Բաբայանը  մուտքագրել է Մուշեղ Գալշոյանի ` Կոմիտասին նվիրված  7 պատմվածքները, ես դրանք սրբագրել եմ և արդեն ուղարկել Լուսինեին:

5. 2017-2018 ուստարվա բլոգային — նախագծային ուսումնական  աշխատանքն ընթացքի մեջ է:

6. Հուլիսի 27-ին մասնակցել եմ Անգլիական այգում Սեյրան Ավագյանի հիշատակին նվիրված Բրոյի-բրոյի նախագծին:

7. Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին հերթապահել եմ Քոլեջում, հղումը `այստեղ:

8.Օգոստոսի 16-ից հրամանի համաձայն  արձակուրդից նեկայացել եմ աշխատանքի:  Օգոստոսի 16-19-ի աշխատանքային գրաֆիկ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s