Հայրենագիտական ճամփորդություն Ջավախք (նախագիծ և կատարողական)

14581384_1116016498513588_1820582067297078383_nՀունիսի 22 -24 -ը` հայրենագիտական եռօրյա ճամփորդություն Ջավախք աշխարհ, Ախալցխա, Վալե: Վալեի հայկական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի նամակ հրավերը`

«Հարգելի պարոն Բլեյան

Մենք երախտագիտությամբ ենք հիշում Ձեր կրթահամալիրում անցկացրած օրերը: Ի նշան հաստատված կապը շարունակելու ցանկության` սիրով հրավիրում ենք Ձեր կրթահամալիրի աշակերտների և ուսուցիչների խմբին` Սիլվա Հարությունյանի, Հասմիկ Ղազարյանի և Թամար Ղահրամանյանի ղեկավարությամբ երեք օրով մեր հյուրը լինելու: Ապահովում ենք գիշերակացը:

Սիրով` Վալեի հայկական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյան և ուսուցիչներ»:

Ջավախք է մեկնում դասավանդողների մի խումբ:

Ճամփորդության նպատակը

1.Իրականացնել կրթական փոխանակումներ, ամրապնդել արդեն ձեռք բերված կապերը, շփվել, ծանոթանալ երկարամասի մարդկանց կենցաղին ու այսօր ծառացած խնդիրներին, հանդիպումներ Վալեի հայկական դպրոցի ուսուցչական կազմի և  սովորողների հետ, կրթահամալիրի 2017-2018 ուստարվա այլընտրանքային նախագծերի ու ծրագրերի ներկայացում, փորձի տարածում, կրթահամալիրի Քոլեջի հնարավորությունների ներկայացում։

2.Մասնակցություն Ախալքալաքի Խաս Բախչայում  հունիսի 22- ին  իրականացվելիք «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծին< իսկ Վալեում լուսաբանել և հանդես գալ «Անտիվիրուս Կոմիտաս»  նախագծով:

3.Տեսնել, ճանաչել Ջավախք աշխարհը,  պատմամշակութային  հուշարձանները, բարձունքի հաղթահարում Թմուկ բերդ։

4.Նյութեր հավաքել տարբեր նախագծերի համար (ուսումնկան ռադիո,  էկոլոգիական, կրթական փոխանակումների նախագծեր և այլն):

Ճամփորդության ծրագիր

Օր առաջին`  16.06.2017թ.

06.00  մեկնում  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

8.30 նախաճաշ Ղուկասյանի շրջանի Խոյի աղբյուրի մոտ

9.00 — 9.30` անցում Բավրայի անցակետով

10.00 — 12.00 ​ժամանում Գանձա, այցելություն Վահան Տերյանի հայրենի տուն, Սուրբ Կարապետ եկեղեցի,  տուն-թանգարանում`  «Կարդում ենք Տերյան, Թումանյան» նախագծի իրականացում, մեկնում Փարվանա լիճ

13.30` ժամանում Թմկաբերդ, բարձունքի հաղթահարում, հանգիստ

15.30 — 17.00`  այցելություն Վարձիա,  Թամար թագուհու քարանձավային քաղաք

18.00 – ժամանում Ախալքալաք,  այց քաղաքի Սուրբ խաչ եկեղեցի, այցելություն Ախալքալաքի բերդ, մասնակցություն Ախալքալաքի համերգ — տոնախմբությանը

20 00 — 21:00 ժամանում Վալե գյուղաքաղաք, տեղավորում, ընթրիք  և գիշերակաց Վալեում:

22:00  քուն

Օր երկրորդ` 17.06.2017թ.

08:00 — 08:30 վերկաց

08:30 — 09:00 նախաճաշի պատրաստություն և նախաճաշ

10.00 —  Ճամփորդություն դեպի Ախալցխա,  գործընկերների հետ այցելություն Ռաբաթ ամրոց, գործող Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, կիսավեր Սուրբ Ստեփանոս  հայկական եկեղեցիներ, քայլարշավ-զբոսանք քաղաքում, այցելություն  Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի, Լուսինե Զաքարյանի  հայրենի տներ, այցելություն Վահրամ  Գայֆեճյանի անվան ստեղծագործական միություն:

17:00 — 20:00 Վերադարձ Վալե, այցելություն Վալեի  հայկական դպրոց, հանդիպում ուսուցիչների և սովորողների հետ, կրթական փոխանակումներ, փորձի տարածում, ապա միասին այցելություն Վալեի հայկական եկեղեցի, զբոսանք Վալեում, երեկոյան ընթրիք:

22:00 գիշերակաց  Վալեում

Օր երրորդ` 18.06.2017թ

07:00 — 07:30 վերկաց, հավաք դպրոցի շենքում, նախաճաշ, հրաժեշտ

8.00 — մեկնում  Բորժոմիի  ճանապարհով դեպի Թբիլիսի,  կանգառ, նախաճաշ և զբոսանք Բորժոմիում

12.00` ժամանում Թբիլիսի, զբոսանք կենտրոնում, այցելություն Սուրբ Գևորգ, Սուրբ Էջմիածին  եկեղեցիներ, Հավլաբար, Խոջիվանքի գերեզմանատուն,  Ապակե կամուրջ, Նարեկալե ամրոց, Մայր Վրաստան կոթող և այլն:

17.00  ժամանում հայ-վրացական սահման

10.00 – ժամանում Երևան

Մասնակիցների նախնական ցուցակ

1.Թամար Ղահրամանյան

2.Սիլվա Հարությունյան

3.Լուսինե Գասպարյան

4.Մարգարիտ Հարությունյան

5.Նարինե Բարսեղյան

6.Սուսան Ամուջանյան

7.Թամար Հարությունյան

8.Հայկ Սարգսյան (սովորող)

9. Էմիլ Խաչատրյան  (սովորող)

10. Ելեն Կարապետյան (սովորող)

11.Անի Հովհաննիսյան (Քոլեջի սովորող)

12.Միքայել Առաքելյան  (սովորող)

13.Լիլիթ Գրիգորյան (շրջանավարտ)

14. Մարի Մելիքյան (շրջանավարտ)

Ճամփորդության ընթացքը պարբերաբար կլուսաբանվի կրթահամալիրի ենթակայքերում:

Հրաման ճամփորդություն կազմակերպելու մասին

Իմ տպավորությունները Ջավախքից — Անի Հովհաննիսյան , 2-րդ կուրսի ուսանող, Քոլեջ 

Կրթական փոխանակումներ. հանդիպում Աբասթումանիում — Սիլվա Հարությունյան, դասավանդող

Սրտաբաց հյուընկալության և ջերմության պակաս` չիք — Թամար Ղահրամանյան, դասավանդող

Աբասթումանի — Թամար Ղահրամանյան, դասավանդող

Երեք անմոռանալի օր Վրաստանում — Հայկ Սարգսյան, Հիմնական դպրոց, 4-րդ դասարան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s