Սովորողի ամառային դպրոց

img_20160625_154454Ամառային ամիսները ուսումնահայրենագիտական ճամփորդություններում, երգի պարի միջազգային ֆեստիվալներում, ամենատարբեր ուղղվածության միջազգային ճամբարներում, աշխատանքային ջոկատներում անցկացնելու պրակտիկան, անշուշտ, նորություն է հայաստանյան իրականության մեջ, բայց վաղուց է կրթության կազմակերպման ընդունելի ու արդյունավետ ձև դարձել եվրոպական շատ երկրներում: Հարևան երկիրը, մարդկանց, նրա պատմամշակութային արժեքները ճանաչելու ու բացահայտելու, սեփական մշակույթը աշխարհին ներկայացնելու, ինքնաճանաչողության շրջանակներն ընդարձակելու, ամառային ամիսներին սովորողի համար կենդանի շփումեր ապահովելու այս գործունեությունը շատ է խրախուսվում այսօր աշխարհում:Մեզանում այսպիսի կրթության նախակարապետն ու ջատագովը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն է:

Հանգամանքների բերումով այս ուսումնական տարին մայրենիի ուսուցչուհիներիս` իմ և Հասմիկ Ղազարյանի համար վաղ սկսվեց՝ օգոստոսի 12-ին: Նախապես հրապարակեցինք բլոգներում մեր աշխատանքային շաբաթվա նախագծերը, անելիքները, աշխատանքի բաժանում արեցինք ու անցանք գործի: Աշխատելու էինք այլ ուսումնական հաստատություններից կրթահամալիրի ավագ դպրոց ընդունված նորեկ սեբաստացիների հետ՝ թվով 17 սովորող: Արդյունավետ աշխատանքային շաբաթ ստացվեց: Աշխատանքային այսպիսի շաբաթը հրաշալի հնարավորություն է, որ նորեկ սովորողները ուսումնական տարին սկսելուց առաջ մոտիկից ծանոթացան կրթահամալիրի ֆիզիկական և վիրտուալ տարածքներին, լինեն ավագ դպրոցի՝ առաջին հայացքից իրենց համար անսովոր, թափանցիկ դասարաններում, անկեղծորեն զարմանան ու զմայլվեն ապակեպատ դասարանում դաս անելու գաղափարով, հանրօգուտ աշխատանք իրականացնեն՝ դասարանական կահույք տեղափոխելով: Տիգրան Հայրապետյան գրադարանում նորեկները սիրով ունկնդրեցին այնտեղեկատվությունը, որ իրենց համար պատրաստել էր Մարի Գաբանյանը: Նրանք ծանոթացան գրադարանի էլեկտրոնային էջին, սովորեցին ներբեռնել անհրաժեշտ գիրքն ու դասագիրքը:

Ամենօրյա աշխատանքային գրաֆիկը շատ հստակ էր՝ օրական երկու ժամ՝ ժամը 11.00-ից 13.00-ը: Հարկ եղած դեպքում սովորողները բաժանվում էին երկու խմբի, որոնցից մեկը կարդում, քննարկում էր կարդացածը (կարդացինք Վ. Սարոյանի «Կույրի պատմությունը» առակը), մյուսը՝ զբաղվում թարգմանկան աշխատանքով (ընտրված էին փոքր ծավալի տարաբնույթ նյութեր). թարգմանում էինք ռուսերենից, անգլերենից, արդյունքները հրապարակվեցին «Թարգմանիր» բլոգում, «Արհեստագործ» պատանեկան ամսագրում: Ինչպես ենթադրում էինք, մեր նորեկների մեծ մասը զիջում է ռուսերենի իր իմացությամբ, իսկ եթե գտնում էին ռուսերենին համարժեք հայերեն բառը, ապա դժվարում էին նախադասությունը հայերենի շարահյասական կանոներին համապատասխան գրագետ ձևակերպելիս: Այնուամենայնիվ, մեր առաջին տպավորությամբ նորեկները պատրաստակամ, մտածող, խելացի սովորողներ են, իսկ իրենց թարգմանական հմտություններով առաջին իսկ հայացքից աչքի ընկան Սաբինա Դավթյանը, Արշամ Նազարեթյանը:

Սովորողների հետ հաճախ պարապմուններին ներկա էին նաև ծնողները, ովքեր ոչ միայն ունկդիր էին, այլև երբեմն դասի ակտիվ մասնակից: Մեր համատեղ աշխատանքը հնարավորություն էր նաև նորեկ սովորողներին համակարգչային տարրական հտություններ փոխանցելու՝ ինչպես գրագետ մուտքագրել թարգմանածը, ինչպես օգտվել էլեկտրոնային փոստից: Նրանք, ովքեր արդեն բլոգներ ունեին, սովորեցին ու բլոգում տեղադրեցին իրենց առաջին նյութերը: Պարզ դարձավ, որ այս ուղղությամբ էլ սովորողի հետ շատ անելիք կա:

Աշխատանքային շաբաթից բացի՝  նորեկ սեբաստացիները հնարավորություն ունեցան ամառային ամիսների ընթացքում  լինելու Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում:

Ամառային դպրոցի այսպիսի կազմակերպումը մեզ, անշուշտ, կարծրատիպերը ջարդելու, գոյություն ունեցող ավանդական ուսուցման ձևերից հրաժարվելու ճանապարհով է տանում: Ի՞նչ տվեց ուսումնական այդ շաբաթը: Ուսումնառության այսպիսի ձևաչափը կրթահամալիր ընդունված նորեկների համար ապահեց.

  • նոր միջավայրին արագ հարմարվելու հնարավորություն
  • միջանձնային հարաբերությունների հաստատում նոր միջավայրում
  • տարատարիք սովորողների ներառում
  • ներանձնային հարաբերությունների ՝ այդ թվում բարդույթների՝ որոշ չափով հաղթահարում
  • ինքը իրեն ճանաչելու, իր նախասիրությունները բացահայտելու հնարավորություն:

Ասել, թե այսպիսի ձևաչափով կարելի է աշխատել միայն նորեկների հետ, սխալ կհասկացվի: Իսկ որքա˜ն արդյունավետ կլիներ մեր աշխատանքը, եթե աշխատանքային խմբում ներառված լինեին ոչ միայն նորեկները: Իր իսկ սովորողի շահերից ելնելով՝ ինչո՞ւ ավագ դպրոցի սովորողին ամառային փոքրիկ դասընթացների, գործունեության վերը թվարկված ձևերին ներգրավելու հնարավորություններ չստեղծել: Պետք է արձանագրել, որ մեզանում ամառային դպրոցի նման կազմակերպման մեծ փորձ կա կրտսեր դպրոցում, և ավագ դպրոցը ետ չպիտի մնա: Միտքս զարգացնելով՝ ասեմ, որ ավագ դպրոցի համար դրանք կարող են լինել նաև միջդպրոցական՝ Երևան քաղաքի, շրջանիների տարբեր դպրոցների միջև իրականացվող մեկշաբաթյա դասընթացներ, ընդ որում, եթե շրջանների երեխաների համար դրանք հնարավորություն են մայրաքաղաքում լինելու, շրջագայելու, քաղաքը ճանաչելու համար, ապա քաղաքաբնակ երեխաներն էլ հնարավորություն կունենան մոտիկից ճանաչելու գյուղական կյանքն ու նիստուկացը: Վստահ եմ, որ կրթահամալիրում կան բոլոր նախադրյալներն ու համապատասխան ներուժը՝ այս ամենը կյանքի կոչելու, և 2017-ի ամառը այդպիսին կլինի։

Դաասավանդող՝ Թամար Ղահրամանյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s