Միջնակարգ կրթության հիմքով քոլեջի ծրագիր

OLYMPUS DIGITAL CAMERA

Ըստ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական չափորոշիչների և ծրագրերի՝  ՀՀ միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում  ուսումնասիրվում է «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ»  առարկան 72 ժամյա դասընթացով:

«Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ»  առարկայի  նպատակները

Առարկայի դասավանդումը պետք է կազմակերպել այնպես, որ  ապահովվի ուսանողի ստացած տեսական և գործնական գիտելիքների կիրառությունը գործնականում: Դասավանդումը  նախ և առաջ պետք է նպաստի ուսանողի որակյալ, գրագետ, բանիմաց մասնագետ դառնալուն: Առարկայի ուսուցումը նպատակ ունի նպաստելու ուսանողների մտքերի, զգացմունքների ապրումների  առավել հստակ արտահայտմանը,  բանավոր և գրավոր խոսք կազմելու  հմտությունների զարգացմանը, ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու հետագա զարգացմանը:

«Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ»  առարկայի  խնդիրները

Ուսանողի  բառապաշարի հարստացում, որը կնպաստի աշխարհայացքի  ճանաչողության ընդլայնմանը

Ինքնուրույն բանավոր և գրավոր խոսք կազմելու կարողությունների մշակում, լեզվաքերականական գիտելիքները  խոսքի կառուցման ընթացքում կիրառելու  հմտությունների կատարելագործում

Գրական և մասնագիտական տեքստերը  վերլուծելու,  մեկնաբանելու   կարողությունների  կատարելագործում, դրանց տարածում համացանցով (գրավոր և բանավոր).

Տարաբնույթ տեքստերի լեզվաոճական վերլուծության միջոցով ուսանողների լեզվական ճաշակի և խոսքի մշակույթի  զարգացում

Բառարաններից, հանրագիտարաններից, համացանցից օգտվելու և ինքնուրույն կերպով  գիտելիքներ ձեռք բերելու հմտությունների մշակում ու զարգացում

«Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ»  առարկայի դասընթացը նախատեսում է ուսանողներին գիտելիքներ հաղորդել մայրենի լեզվի դերի, նրա զանազան գործառույթների, պատմական զարգացման փուլերի, գրական և բարբառային  տարբերակների վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ուսանողը կյուրացնի կապակցված խոսքի, գործնական գրությունների, տարբեր բնույթի շարադրանքների ուսուցումը: Դասընթացի դասավանդման ընթացքում կինտեգրվեն   «խոսքի մշակույթ հիմունքներ» և «գրականություն» առարկաները: Այն կնպաստի ուսանողի ստեղծագործական հմտությունները բացահայտելուն ու զարգացնելուն:

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը
ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, ուսանողի անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ
դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը
քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի
հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան

Մեդիամիջավայրը

  • անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).
  • դասավանդողի, ուսանողի անհատական ուսումնական բլոգներ.
  • կրթահամալիրի մեդիագրադարան
  • «Արհեստագործ» ամսագիր
  • mskh.am, քոլեջի ենթակայք

 

Ուսանողի աշխատանքի բովանդակությունը։

Տեքստային աշխատանք, այդ թվում՝

  • գրական ընթերցանություն (հայ և արտասահմանյան գրականություն)
  • գրական ստեղծագործության մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում, աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում՝ որպես գրական ընթերցանության, վերլուծության աշխատանքի ներկայացում, տեսակետի, վերաբերմունքի արտահայտության ձև.
  • սեփական տեքստի ստեղծում
  • ա) ընթերցած տեքստին առնչվող աշխատանք
  • բ) սեփական ասելիքի արտահայտում՝ հրապարակախոսություն, ակնարկ, դիմանկար, լուր
  • գ) հետազոտական աշխատանքի ամփոփում՝ հաշվետվություն, եզրակացություն, ռեֆերատ
  • թարգմանություն
  • հարցազրույց
  • խմբագրում, սրբագրում

Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես խոսքի մշակույթի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։

Ծրագրի բովանդակություն

Թեմաներ

  1. Հայոց լեզվի ծագումը, Մեսրոպ Մաշտոց, հայոց այբուբեն, լեզվի զարգացման փուլերը(4ժամ)
  2. Հայերենի ուղղագրություն և ուղղախոսություն (10ժամ)
  3. Հոմանիշներ, հականիշներ, համանուններ, հարանուններ(4 ժամ)
  4. Բառապաշարի տարբեր շերտեր՝ նորաբանություններ, հնաբանություններ, փոխառություններ (6 ժամ)
  5. Ոճաբանություն
  6. Գործնական գրություններ (դիմում, ստացական, տեղեկանք և այլն)
  7. Թերասացություններ և թյուրասացություններ (ուղղախոսական, հոլովական, խնդրառական և այլն) (4ժամ)
  8. Կետադրություն
  9. Իրականացվող նախագծեր
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s