Արհեստների ավագ դպրոցի հայոց լեզու և հայ գրականություն առարկայի ծրագիր

OLYMPUS DIGITAL CAMERA

Ընդհանուր հանրակրթական «Հայոց լեզու» դասընթացը 10-11-րդ դասարանում  կազմակերպվում է որպես սովորողի խոսքի մշակում. ուսումնական նյութ են հիմնականում գրականությունից ընթերցվող տեքստերը։ Ծրագիրը ներառում է նաև սովորողի խոսքի զարգացումը այլ բնագավառների դասընթացներում նրա ուսումնական գործունեությամբ, ուսումնական բլոգով։ 12-րդ դասարանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» դասընթացներն ուղղված են պետական ավարտական քննության նախապատրաստությանը։

Հայոց լեզվի, գրականության ուսուցման խնդիրներն են .

  • խոսքային ինքնարտահայտման հմտությունների զարգացման միջոցով սովորողի մտքի և գործունեության ազատության զարգացում
  • ուսումնական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում.
  • ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում[2].
  • ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացում.
  • ընթերցելու, լսելու կաարողությունների զարգացումը.
  • գրական-գեղարվեստական ճաշակի ձևավորմանը նպաստում.
  • հայալեզու ուսումնական, հրապարախոսական, գիտա-հանրամատչելի նյութերի ստեղծում և դրանց տարածում համացանցով (գրավոր և բանավոր).
  • ավագ դպրոցի շրջանավարտի` հայոց լեզվի, գրականության պետական ավարտական քննությանը նախապատրաստում։

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը`

  • ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողներիանհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվայինմիջոցներ.
  • ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.
  • դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.
  • քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշաձան, փողոց, այգի.
  • հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող։

Մեդիամիջավայրը`

  • անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).
  • դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.
  • կրթահամալիրիմեդիագրադարան[3].
  • հանդեսներ՝ «Լուսաստղ», «Հեռադիտակ», «Թարգմանիչ», «Բլոգmskh», «Դպիր»
  • am, արհեստների ավագ դպրոցի կայքը, այլ ենթակայքեր
  • վիրտուալ պահոցներ և ցանցեր (onedrive, googledrive, YouTube, facebook  և այլն).
    այդ թվում նաև՝ աշխատանքային նյութի այլ փաթեթներ,

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Սովորողի աշխատանքի բովանդակությունը։

  1. Տեքստային աշխատանք, այդ թվում՝
  • գրական ընթերցանություն (հայ գրականություն, արտասահմանյան գրականություն)[6]
  • մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում՝ գրական ստեղծագործության (հանրակրթական դասընթացի ծրագրով պարտադիր, սովորողի ընտրությամբ ակումբի կամ այլ ակումբների ուսումնական բաց նախագծի ծրագրով որոշված, այլ դասընթացի ծրագրով որոշված նյութի).
  • աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում՝ որպես գրական ընթերցանության, վերլուծության աշխատանքի ներկայացում, տեսակետի, վերաբերմունքի արտահայտության ձև.
  • սեփական տեքստի ստեղծում
    ա) ընթերցած տեքստին առնչվող աշխատանք
    բ) սեփական ասելիքի արտահայտում՝ հրապարակախոսություն, ակնարկ, դիմանկար, լուր
    գ) հետազոտական աշխատանքի ամփոփում՝ հաշվետվություն, եզրակացություն, ռեֆերատ
  • թարգմանություն
  • հարցազրույց
  • խմբագրում, սրբագրում

Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես հայոց լեզվի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և սովորողի ընտրած ակումբային գործունեությանը, նախամասնագիտական ուսուցմանը, այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։

  1. Պետական ավարտական քննության նախապատրաստական աշխատանք. քերականական, գրական գիտելիքների ստուգում

Գնահատում

Գրականությունից`

  • Կարդացած գրականության ծավալը
  • Քննարկումների, բանավեճերի ժամանակ մասնակցության ակտիվությունը-արդյունավետությունը
  • Կարդացած ստեղծագործության մասին ստեղծած տեղեկությունը (վերլուծություն, ասույթների բառարան, վերացարկում՝ ըստ ընթերցած նյութի)
  • Ստեղծած աուդիո- կամ տեսանյութը՝ ըստ կարդացած ստեղծագործությունների, դրանց ձևավորումը իր արած նկարներով
  • մասնակցությունը գրական առցանց քննարկումների։

Լեզվից

  • Ստեղծած տեքստերի քանակը
  • Գնահատված (բլոգmskh, «Լուսաստղ», «Հեռադիտակ», «Դպիր», հանրապետական ԶԼՄ-ներ տարված) տեքստերի քանակը
  • Խոսք կառուցելու վարպետությունը (արագություն, պատում, խոսքի կանոնավորություն, արտահայտչականություն)
  • Անսխալությունը քերականական, ուղղագրական և իմաստային տեսակետներից։

Նայել`  Ավագ դպրոցի ծրագրեր

             Իմ նախագծերը

             Զրուցարան

             Առաջադրանքներ

Լուսանկարում` Հավուց թառի վանական համալիր

Թողնել մեկնաբանություն